Իդրամ Junior-ն այցելել է «Հայորդի» ճամբար
Լուրեր |
Հուլիսի 17-ից Հանքավանում մեկնարկել է «Հայորդի» ամենամյա ճամբարը, որին մասնակցում են զոհված զինծառայողների երեխաներն, ինչպես նաև երեխաներ տեղահանված ընտանիքներից։ Դավիթ Ղազարյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ստեղծված ճամբարը նպատակ ունի ոչ միայն երեխաներին պարգևել ամառային հաճելի հանգիստ, այլ նաև ապահովել նրանց մասնակցությունը որոշակի կրթական ծրագրերի։ Ճամբարի աշխատանքային թիմն էլ զոհված զինծառայողների կանայք են և վիրավոր զինծառայողները:
Հայորդի ճամբարի համակարգող Վաչե Վարդանյանի խոսքով՝ Իդրամը և Այդի բանկը մշտապես զոհված հերոսների երեխաների կողքին են և սա հերթական բարի գործերից մեկն է և այդ կապն այնքան մեծ է, որ երեխաները բոլոր միջոցառումներին սպասում են Այդիի և Իդրամի աշխատակիցներին, անգամ շատերը իրենց հոգածության տակ են վերցրել երեխաներ:
«Մեր հայրենիքում սա լավագույն օրինակն է ինձ համար և այն տալիս է մեծ ուժ և հերոսների ընտանիքներին և մեր թիմին՝ մարդկանց որոնք ունեն կորուստ»,-ասում է Վարդանյանը:
Իդրամ ընկերությունը IDBank-ի հետ միասին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունիս ամսվա մի դրամներն ուղղել է հենց Հայորդի ճամբարին։ Գումարը կազմել է 3․482․779 դրամ։ Փողը ծառայել է ճամբարի տարածքի բարեկարգմանն ու գույքի ձեռք բերմանը: Այսքանով բարի գործը չեն ավարտվել: Idram Junior-ի թիմը նաեվ ճամբար է այցելել՝ երեխաներին կրթելու, խրախուսելու և ցույց տալու, որ նրանք միայւնակ չեն: Երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց:
Իդրամ ընկերության հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ընկերությունների համար կարևոր էր ոչ միայն օգնել ճամբարին ֆինանսապես, այլ նաև այցելել երեխաներին և ժամանակ անցկացնել նրանց հետ։ «Idram Junior-ի շնորհիվ երեխաները ոչ միայն հաճելի և ուրախ օր կունենան, այլ նաև կսովորեն կառավարել ֆինանսները, պաշտպանվել տարբեր տեսակի զեղծարարություններից։ Ճամբարի շահառու երեխներն իրենց Իդրամ Ջունիոր դրամապանակին կստանան 3000-ական դրամ գումար, որպեսզի սովորեն անհպում վճարումներ կատարել»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։
Իդրամ ընկերության մարքեթինգի բաժնի աշխատակից Լևոն Բաղրամյանն էլ պատմել է երեխաների համար պատրաստած անկակնկալների մասին․ «Այսօր մենք նախ և առաջ մեր սերն ու ջերմությունն ենք փոխանցելու երեխաներին, նրանց ուրախացնելու է եկել նաև Իդրամ Ջունիորի կերպարը։ Մենք այսօր իհարկե դատարկաձեռն չենք եկել․ երեխաները, մասնակցելով մրցույթներին, կստանան տարբեր նվերներ, ինչպես նաև տիկնիկային թատրոնի տոմսեր»։
Հայորդի ճամբարը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ, այդ ընթացքում երեխաներին սպասվում են կրթական և ժամանցային տարբեր ծրագրեր։
https://www.youtube.com/watch?v=hhnzeKyG85k
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 22:00
Մարտի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/05 19:19
Մարտի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
TIME-ը թողարկել է նոր շապիկ՝ այն անվանելով «Թրամփի պատերազմը»
2026/03/06/ 11:12 -
Մարտի 5-ի բիզնես լուրերը
2026/03/05/ 22:00 -
Մարտի 5-ի կարևոր լուրերը
2026/03/05/ 19:19 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Ամունդի-Ակբա. Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների ազդեցությունը ֆինանսական շուկաների վրա
2026/03/05/ 18:29 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk