AMX-ը արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներին մրցանակներ է հանձնել
Լուրեր |
Կայացել ֆինանսական ամենակարևոր միջոցառումներից մեկը՝ AMX ամենամյա մրցանակաբաշխությունը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան կազմակերպել են մրցանակաբաշխություն՝ պարգևատրելով արժեթղթերի շուկայի առավել ակտիվ և նշանակալի մասնակիցներին։
Ամփոփելով նախորդ՝ 2022 թվականի շուկայական տվյալները, առանձնացվել են 17 տարբեր անվանակարգերի հաղթողներ, ովքեր նախորդ տարվա ընթացքում ծավալել են առավելապես ակտիվ գործունեություն շուկայում՝ գրանցելով տպավորիչ ցուցանիշներ։ Հավելյալ 2 անվանակարգերում էլ տրվեցին խրախուսական մրցանակներ տարբեր բանկերի և ներդրումային ընկերությունների աշխատակիցներին:
Մինչ մրցանակների պաշտոնական հանձմանը անցնելը, Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը հյուրերին ներկայացրել է ընկերության 2022 թվականի գրանցած հաջողությունները, նոր նախագծերը, համեմատական անցկացրեց 2021-2022 թվականների պետական և կորպորատիվ պարտատոմսերի աճուրդների ցուցանիշների միջև: Անդրադարձել է նաև AMXTrader առևտրային համակարգին, որը գործարկվել էր 2023-ի մարտ ամսին:
«Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ սա նախադեպը չունեցող ծրագիր է, չկա բորսա, որը հնարավորություն է տալիս վերջնական իրական ներդրողին ուղիղ կերպով հասանելիություն ունենալ դեպի իր բորսայական հարթակներ: Արդեն իսկ կան մի քանի երկրների բորսաներ, ովքեր ցանկանում են մեզնից այս ծրագրային լուծումը ձեռք բերել: AMXTrader & CDAOnline ծրագրերը արդեն իսկ մեծ հետաքրքրություն են առաջացրել այնպիսի բորսաների և դեպոզիտարիաների մոտ, ինչպիսիք են SIX, Euroclear և Clearstream: Ի դեպ, Վարշավայի բորսայի 5 ամյա ստրատեգիայում մեր ծրագրերի արտահանումը առաջնահերթ տեղ է զբաղեցնում», - իր խոսքում նշել է Հայկ Եգանյանը:
Շուկայի մասնակիցներին մոտիվացնելու համար հայտարարվեց, որ մյուս տարի կլինի հատուկ մրցանակային անվանակարգ նրանց համար, ովքեր կներգրավվեն ամենաշատ հաճախորդներ՝ AMXTrader առևտրային համակարգում գործարքներ իրականացնելու նպատակով:
https://www.youtube.com/watch?v=fXmTcf_0yE0
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․