Հայաստանում բացվել է նավթամթերքի շուկայի առաջին մեծ գործարանը
Լուրեր |
Հայաստանում նավթամթերքի շուկայում առաջին ընկերության բացման կարմիր ժապավենը էկոնոմիկայի նախարարն է կտրում, որովհետեւ կարեւոր է համարում երկրում քիմիական արդյունաբերության ոլորտի զարգացումը:
Շարժիչային ու արդյունաբերական յուղերի եւ քսայուղերի գործարան բացելու գործընթացը բավական երկար է տեւել: Տնօրենի խոսքով` գաղափարը ծնվել է 2019-ին, սակայն համավարկն ու պատերազմն աշխատանքը հետաձգեցին:Մեկ տարի առաջ Գայանե Գրիգորյանը դիմեց էկոնոմիկայի նախարարություն` Ալյանս ազատ տնտեսական գոտում գրանցվելու համար: Այդ օրվանից շաբաթը յոթ օր ու 24 ժամ աշխատել են: Ընթացքը բարդ է եղել, բայց հիմա հանգիստ շունչ են քաշում` գաղափարն իրագործված է: Ֆայն օիլը շարժիչային ու արդյունաբերական յուղեր, քսուկներ արտադրելուց բացի բանակի համար էլ արտադրանք կտա:Նորագույն տեխնոլոգիաներով աշխատող գործարանում յուղն արտադրվում է սառեցման եղանակով: Արտադրական ամբողջ պրոցեսն էկոլոգիապես մաքուր է եւ անվտանգ:
Գայանե Գրիգորյանը Մանթաշյանց գործարարների միության անդամ է: Գործարանի բացմանը ներկա էին նաեւ միության անդամները: Շրջեցին, ծանոթացան արտադրական պրոցեսին:
Էկոնոմիկայի նախարարը կարեւոր է համարում գործարար միությունների դերը բիզնեսի զարգացման գործում, նաեւ ոլորտի խնդիրները վեր հանելու ու պետական կառույցների հետ դրանք քննարկելու համար:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51 -
Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
2026/05/05/ 14:42 -
Ավստրալիայում սոցցանցերի արգելքը «կատարյալ ձախողում» է և «խայտառակություն»․ Վիքիպեդիայի հիմնադիր
2026/05/05/ 14:29 -
Մեկնարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման զեկույցների փուլը. առաջին փաստաթուղթը փոխանցվել է ՆԳ նախարարին
2026/05/05/ 13:55 -
Քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը և զարգացման հեռանկարները
2026/05/05/ 13:45 -
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
2026/05/05/ 13:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․