2023թ.-ին ՀՀ խոշոր հարկատու առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 118.14%-ով
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։
Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող 18 առևտրային բանկից 17-ը, Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը դուրս է մնացել ցուցակից։ Ցուցակում է նաև ՀՀ Կենտրոնական բանկը։
2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 214.32%-ով կամ 17.54 մլրդ դրամով՝ կազմելով 25.72 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 7-րդ հորիզոնականում է։
Արդշինբանկը երկրորդն է՝ 24.87 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 239.53%-ով կամ 17.54 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 8-րդ հորիզոնականում է։
Երրորդը Ակբա բանկն է՝ 13.25 մլրդ դրամ վճարված հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 78.77%-ով կամ 5.84 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 17-րդն է։
Ինեկոբանկը չորրորդն է՝ 9.86 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 88.46%-ով կամ 4.63 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 24-րդն է։
Էվոկաբանկը 29-րդն է՝ 8.01 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 420.31%-ով կամ 6.47 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 29-րդ հորիզոնականում է։
Վեցերորդ տեղում Կոնվերս Բանկն է՝ վճարած 7.74 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 99.44%-ով կամ 3.86 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 33-րդ հորիզոնականում է:
ԱյԴի բանկը յոթերորդն է՝ 6.29 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 145.33%-ով կամ 3.73 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 46-րդ հորիզոնականում է։
Արարատբանկն ութերորդն է՝ վճարված 5.8 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 132.74%-ով կամ 3.31 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 52-րդ հորիզոնականում է։
Իններորդ տեղում է Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը՝ 5.39 մլրդ դրամ վճարված հարկով։ 2022թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 139.5%-ով կամ 3.14 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 55-րդ հորիզոնականում է։
10-րդ հորիզոնականում Հայէկոնոմբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 4.55 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 38.50%-ով կամ 1.26 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 70-րդ հորիզոնականում է։
Յունիբանկը 11-րդն է՝ 4.07 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 57.62%-ով կամ 1.49 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 76-րդն է։
ՎՏԲ-Հայաստան բանկը 12-րդն է՝ վճարած 3.91 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 11.98%-ով կամ 418.21 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 81-րդ է։
ԱՄԻՕ բանկը (նախկինում՝ Հայբիզնեսբանկ) 13-րդն է՝ վճարած 3.53 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում -28.53%-ով կամ -1.41 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 85-րդն է։
Ֆասթ բանկը 14-րդն է՝ վճարած 3.21 մլրդ դրամ հարկով։ Բանկն ընդհանուր ցուցակի 93-րդ հորիզոնականում է։
Արմսվիսբանկը 14-րդն է՝ 3.08 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում -8.66%-ով կամ -292.39 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 106-րդ հորիզոնականում է։
Մելլաթ բանկը 16-րդն է՝ վճարած 1.01 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 24.95%-ով կամ 201.32 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 306-րդն է։
Բիբլոս Բանկ Արմենիան 17-րդն է՝ 941.25 մլն դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 17.14%-ով կամ 137.71 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 328-րդ հորիզոնականում է։
Ինչ կայանում է Կենտրոնական բանկին, ապա 2023թ. հունվար-դեկտեմբերին բանկի կողմից վճարվել է 2.11 մլրդ դրամ հարկ, 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 326.96 մլն դրամով կամ 18.32%-ով։
Ցուցակում տեղ գտած առևտրային բանկերի կողմից 2023թ․ հունվար-դեկտեմբերին ընդհանուր առմամբ մուծվել է 131.23 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 118.14%-ով կամ 71.07 մլրդ դրամով (համեմատության մեջ հաշվի չի առնված Ֆասթ բանկի 2022թ. մուծած հարկերի ծավալը)։
Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 7.67%-ը։ 2022թ. համադրելի ժամանակահատվածում նշված ցուցանիշը 4.04% էր։
Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 25/01/24 դրությամբ՝ 404.21 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 324.66 մլն դոլար։
2023թ. հունվար-դեկտեմբերին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Արդշինբանկը՝ 15,543 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է Էվոկաբանկը է՝ +420.31%։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/22 22:00
Հունվարի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/22 19:19
Հունվարի 22-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 22-ի բիզնես լուրերը
2026/01/22/ 22:00 -
Հունվարի 22-ի կարևոր լուրերը
2026/01/22/ 19:19 -
Կարիերայում մեծ փոփոխություն կատարելու ճիշտ ուղին․ չկորցնելով ինքնությունը
2026/01/22/ 18:22 -
Հայաստանը աշխարհի ամենատաք երկրների շարքում զբաղեցնում է 209-րդ տեղը
2026/01/22/ 17:11 -
Հայաստանը Հարավային Կովկասի երկրների շարքում ապրելու համար ամենաթանկ երկիրն է. Numbeo
2026/01/22/ 16:51 -
ՀՀ-ում մոպեդների, տրիցիկլների և կվադրոցիկլների համար ԱՊՊԱ պայմանագրերը պարտադիր կդառնան
2026/01/22/ 16:43 -
Թրամփը Դավոսում քննադատել է «կանաչ» էներգիան՝ այն անվանելով «պատմության ամենամեծ խաբեությունը»
2026/01/22/ 16:30 -
Վարկեր, ավիացիա, պետական գնումներ․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2026/01/22/ 16:09 -
Մինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ IDSalary-ին միանալու դեպքում
2026/01/22/ 15:48 -
Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան
2026/01/22/ 14:30
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․