Ինչ պետք է իմանալ անկանխիկ գործարքների մասին. ՊԵԿ
Լուրեր |
ՀՀ տարածքում 2023 թվականի հուլիսի 1-ից ֆիզիկական անձանց միջև 300 000 դրամը գերազանցող բոլոր գործարքներն իրականացվում են անկանխիկ։ Օրենքը խախտելու դեպքում առաջանում է տուգանք՝ 100 000 դրամի չափով, եթե դա առաջին խախտումն է։ Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտումով գործարք իրականացնելիս՝ կառաջադրվի տուգանք՝ 200 000 դրամի չափով: Ո՞ր դեպքում են հարկ վճարողները գործարքներն իրականացնում անկանխիկ. Հարկ վճարողները՝ անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները ֆիզիկական անձանց հետ 300 000 դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացնեն անկանխիկ։ Բացառություն է, երբ գործարքն իրականացվում է օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի հետ և մանրածախ առևտրում՝ Tax free-ով։ Ո՞ր դեպքում հարկ վճարողները պետք է վճարումները պարտադիր իրականացնեն անկանխիկ.
Անկախ գումարի չափից՝ նոտարական, փաստաբանական ծառայությունների, ինչպես նաև հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական, ֆինանսական, ՏՏ և այլ խորհրդատվական ծառայությունների մատուցման դեպքում՝ վճարումները պարտադիր իրականացվում են անկանխիկ։ Օրենքը խախտելու դեպքում առաջանում է տուգանք՝ կանխիկ վճարման թույլատրված չափը գերազանցող գումարների հանրագումարի 5%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 500 000 դրամը և ոչ ավելի, քան 2 մլն դրամը։ Արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին խախտելու դեպքում՝ խախտման գումարների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 մլն դրամը և ոչ ավելի, քան 4 մլն դրամը։
Անկանխիկ վճարումներ՝ բժշկական և կրթության ոլորտներում. Երևանում և մարզերի վարչական կենտրոններում բժշկական կազմակերպություններում մատուցված բոլոր բժշկական և ուսումնական (այդ թվում՝ բարձրագույն) հաստատություններում մատուցված բոլոր ծառայությունների դիմաց վճարումներն ընդունվում են անկանխիկ, իսկ այլ բնակավայրերում կընդունվեն 2024 թվականի հուլիսի 1-ից։ Նույն ժամանակագրությամբ են անկանխիկ իրականացվում կրթաթոշակների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման, պետական գնումների հետ կապված վճարումները: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2023/11/07/96320 Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․