Սթեյբլքոինների կապիտալիզացիան ընկել է մինչև 2 տարվա նվազագույնը
Լուրեր |
Սթեյբլքոինների շուկայական առաջարկը նվազում է 2022թ. վերջից: Ըստ DeFiLlama-ի՝ այն հասել է վերջին 2 տարվա իր նվազագույն արժեքին` 123,8 մլրդ դոլար:
Վերջին անգամ կայուն թվային արժույթների կապիտալիզացիան այս մակարդակում եղել է 2021թ. սեպտեմբերին։
Սթեյբլքոիններում ներդրումների ցածր ծավալը վկայում է ներդրողների ցանկության բացակայության մասին՝ մուտք գործելու թվային արժույթներ, ինչպիսիք են Bitcoin-ը (BTC) և Ethereum-ը (ETH),- գրում է b24.am-ը:
Binance Research-ի վերլուծաբանները նշում են, որ միայն երկու սթեյբլքոիններ՝ Tether-ը (USDT) և Dai-ն, վերջին ամիսներին չափավոր աճ են ցույց տվել:
Ավելին, USDT-ի կապիտալիզացիան նախորդ ամառ սահմանեց նոր ռեկորդ՝ մոտենալով 84 մլրդ դոլարին։
Tether-ի գերակայությունը դոլարով ապահովված թվային արժույթի շուկայում կազմում է 67,2%: Ամսվա ընթացքում նրա առաջարկն աճել է 334,7 մլն դոլարով՝ մինչև 83,5 մլրդ դոլար։
Անցյալ շաբաթ USDT-ի բորսայական մնացորդները 17,6%-ից հասել են թվային արժույթի ընդհանուր առաջարկի 24,7%-ին՝ ըստ Santiment-ի:
Dai-ի կապիտալիզացիան 1 ամսվա ընթացքում աճել է 5,4%-ով կամ 283,4 մլն դոլարով՝ մինչև 5,347 մլրդ դոլար:
Երկրորդ խոշորագույն ֆիատով ապահովված թոքենի՝ USDC-ի մատակարարումը, ընդհակառակը, նվազել է մինչև 25,532 մլրդ դոլար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/06 22:00
Մարտի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/06 19:19
Մարտի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 6-ի բիզնես լուրերը
2026/03/06/ 22:00 -
Մարտի 6-ի կարևոր լուրերը
2026/03/06/ 19:19 -
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
2026/03/06/ 18:33 -
Առջևում հանգստյան օրեր են․ ինչպես չվատնել ժամանակը
2026/03/06/ 18:09 -
Թվային վերլուծություն և ստեղծարարություն․ նոր մտածողություն բիզնեսում
2026/03/06/ 17:55 -
2026թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/03/06/ 17:39 -
ԱՄԷ-ից դեպի Մասկատ փոխադրումով երեք օրում տեղափոխվել է 190 ՀՀ քաղաքացի
2026/03/06/ 17:36 -
ՀՀ ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները
2026/03/06/ 17:31 -
Որքան գումար է ծախսել ԱՄՆ-ը մինչ այժմ Իրանի դեմ պատերազմի վրա
2026/03/06/ 16:33 -
Քննարկվել է հայ-ղազախական առևտրի և ներդրումների ընդլայնումը
2026/03/06/ 16:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․