Իտալիան արգելել է ChatGPT-ի օգտագործումը երկրում
Լուրեր |
Իտալիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն արգելել է ChatGPT նեյրոնային ցանցի օգտագործումը, գրում է BBC-ն։
Անձնական տվյալների պաշտպանության իտալական գրասենյակը (Garante per la protezione dei dati personali) հայտարարել է, որ ChatGPT չաթբոտի մշակող ամերիկյան OpenAI ընկերությունը խախտել է անձնական տվյալների մասին օրենսդրությունը։ Բացի այդ, չնայած 13+ տարիքային սահմանափակմանը՝ չաթբոտը ոչ մի կերպ չի ստուգում օգտատիրոջ տարիքը։
OpenAI-ը պետք է 20 օրվա ընթացքում բավարարի կարգավորող մարմնի պահանջը կամ վճարի համապատասխան տուգանք, որը կարող է հասնել 20 մլն եվրոյի կամ ընկերության տարեկան շրջանառության 4%-ին։ Մինչ այդ Իտալիայում ChatGPT-ի օգտագործումն արգելվում է,-այս մասին հայտնում է how2b.am-ը։
Գործակալությունն այս ծայրահեղ քայլը բացատրել է մարտի 20-ին ChatGPT-ի օգտատերերի անձնական տվյալների արտահոսքով։
OpenAI-ն էլ բացատրել է, որ ChatGPT-ի որոշ օգտատերերի տվյալների արտահոսքը պայմանավորված է բաց կոդով գրադարանի սխալով: Դրա պատճառով բաժանորդագրության հաստատման որոշ նամակներ ստացվել են սխալ օգտատերերի կողմից: Այդ նամակները պարունակել են տվյալներ վճարման հասցեի, քարտի վերջին չորս թվանշանների և դրա վավերականության ժամկետի վերաբերյալ: Բացի այդ օգտարերին հասանելի են եղել նաև այլ անձանց չաթերից որոշ հատվածներ։
Ընկերությունը նաև նշել է, որ արտահոսքը վերաբերել է օգտատերերի ընդամենը 1.2%-ին։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․