ABNews

Ճանապարհաշինություն. Գնել Սանոսյանը Արագածոտնի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին

Լուրեր | 2022/11/07 08:11

Ճանապարհաշինություն. Գնել Սանոսյանը Արագածոտնի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում։ Ծանոթացել են Պռոշյան գյուղի սկզբնամասի՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման հատվածի միջին նորոգման աշխատանքին, նաև Մ-3, Մարգարա-Վաղարշապատ-Աշտարակ-Վանաձոր-Վրաստանի սահման հատվածի աշխատանքերին: Այստեղ նախարար Սանոսյանն արձանագրել է մի շարք թերություններ և հանձնարարել չվճարել շինարարին կատարված աշխատանքի համար, քանի դեռ թերությունները վերացված չեն։ Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։ Հատկապես շեշտվել է աշխատանք սահմանված ժամկետներում և բարձր որակով իրականացնելու կարևորությունը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը