ABNews
Հայ-ադրբեջանական շփումներ
Լուրեր | 2022/05/16 07:11

Մայիսի 12-ին Դուշանբեում Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մայիսի 16-ին և 17-ին Մոսկվայում կոմունիկացիաների, զուգահեռաբար նաև՝ սահմանազատման և սահմանագծման հարցերով հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպման կազմակերպման մասին: Ուշագրավ է, որ այս հայտարարությունից հետո ադրբեջանական կողմն անուղղակիորեն՝ մերձիշխանական ԶԼՄ- երի միջոցով, հերքեց այս տեղեկատվությունը: Ըստ էության, կկայանա նման հանդիպում, թե ոչ՝ պարզ կդառնա արդեն այս երկու օրերի ընթացքում: Բայց առավել հետաքրքիր է ստեղծված իրավիճակը՝ հայկական կողմը պնդում է, որ համաձայնել են հանդիպել, այն էլ միանգամից թե՛ դեմարկացիա-դելիմիտացիայի, թե՛ կոմունիկացիաների բացման հարցերի շուրջ, իսկ ադրբեջանական կողմը, թեև ոչ պաշտոնապես, բայց հերքում է:
Ընդհանուր առմամբ բավական լարված, բավական սուր իրավիճակի հետ գործ ունենք և ունենք մի շարք հարցեր, որոնց պատասխաններն այսօր առավել քան ակտուալ ու կարևոր են:
«Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը ՀՀ-Ադրբեջան շփումներում եղած վերջին զարգացումների վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում.
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
