Երևանի կենտրոնի շուրջ 40 փողոցներում ու պողոտաներում որոշակի ժամերին կարգելվի բեռնատարների երթևեկությունը
Լուրեր |
Երևանի կենտրոնի բեռնաթափման համալիր ծրագրով առաջիկայում Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը առավելագույնը 2.5 տոննա բեռնվածության զանգված ունեցող բեռնատարների համար: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն: Նախագիծը ներառում է նաև կայանատեղիների որոշակի և՛ գնային, և՛ գոտիավորման վերանայում:
«Սա մի ճանապարհ է, որով բոլորս միասին պետք է անցնենք՝ հանրային գրագետ հաղորդակցություն ապահովելով: Մարդիկ կարող են մտածել, որ ինչ-որ բան են թանկացնում, որպեսզի ավելի գումար հավաքեն, բայց իրականությունն այն է, որ Երևանի փոքր կենտրոնն ուղղակի արդեն ֆիզիկապես իր բեռնվածությամբ անանցանելի է դառնում և սկսած կենտրոնից մենք որոշակի կարգավորումներ պետք է ստեղծենք՝ զուգահեռաբար զարգացնելով հանրային տրանսպորտը: Հանրային տրանսպորտը Երևանում պետք է ունենա առավելություն, և մարդիկ օգտվելիս պետք է վստահ լինեն, որ դա ավելի շահեկան է և՛ ֆինանսական, և՛ ժամանակի խնայողության տեսանկյունից»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․