Հոկտեմբերին ՊԵԿ-ն արձանագրել է հարկային խախտումով ապրանքների մատակարարման 58 դեպք
Լուրեր |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներկայացրել է հոկտեմբերին հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման եւ բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։
ՊԵԿ-ից հայտնել են, որ 58 դեպքով արձանագրվել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 29.620.464 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպք: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 70.996.762 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։
23 դեպքով կազմվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 157.799.600 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 80․010․450 ՀՀ դրամ: Ցանկն՝ այստեղ։
12 դեպքով արձանագրվել է լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտում։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 194․990․000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/06 22:00
Մարտի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/06 19:19
Մարտի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 7-ի կարևոր լուրերը
2026/03/07/ 19:23 -
Hyetalk. Բիզնեսի կուլիսներում՝ Անահիտ Յուզբաշյանի հետ
2026/03/07/ 16:00 -
Մարտի 6-ի բիզնես լուրերը
2026/03/06/ 22:00 -
Մարտի 6-ի կարևոր լուրերը
2026/03/06/ 19:19 -
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
2026/03/06/ 18:33 -
Առջևում հանգստյան օրեր են․ ինչպես չվատնել ժամանակը
2026/03/06/ 18:09 -
Թվային վերլուծություն և ստեղծարարություն․ նոր մտածողություն բիզնեսում
2026/03/06/ 17:55 -
2026թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/03/06/ 17:39 -
ԱՄԷ-ից դեպի Մասկատ փոխադրումով երեք օրում տեղափոխվել է 190 ՀՀ քաղաքացի
2026/03/06/ 17:36 -
ՀՀ ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները
2026/03/06/ 17:31
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը