ABNews

Վրաստանն արգելել է ԵՄ-ից Ռուսաստան ներկրվող ավտոմեքենաների արտահանումն ու տարանցումը

Լուրեր | 2023/09/26 08:25

Վրաստանն արգելել է ԵՄ-ից Ռուսաստան ներկրվող ավտոմեքենաների արտահանումն ու տարանցումը
Վրաստանի իշխանությունները՝ Եվրամիությունից ներկրվող ավտոմեքենաների Ռուսաստան արտահանման, վերաարտահանման և տարանցման արգելք են սահմանել։ «Սեպտեմբերի 26-ից արգելք կդրվի Ռուսաստան այն մեքենաների արտահանման, վերաարտահանման կամ տարանցման վրա, որոնք ներկրվել են Եվրոպայից»,- հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մամուլի ծառայությունից: Խոսքը մեքենաների մասին է, որոնց շարժիչի ծավալը գերազանցում է 1.9-ը: Արգելքը վերաբերում է նաև հիբրիդային և էլեկտրական մեքենաներին։ Սահմանափակումները ուժի մեջ են մտել Ռուսաստանի դեմ Եվրամիության կողմից ընդունված պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակում: Օգոստոսի 1-ից էլ արգելք էր սահմանվել ԱՄՆ-ում արտադրված մեքենաների Ռուսաստան արտահանման ու վերարտահանման վրա: Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, օգոստոսին՝ այս սահմանափակումների ուժի մեջ մտնելուց հետո հայտնել էր, որ հանրապետությունը Ռուսաստան է մատակարարել 85 ավտոմեքենա, ինչը 12 անգամ պակաս է նախորդ ամսվա համեմատ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը