Բիլ Գեյթսը կանխատեսել է Google-ի և Amazon-ի «մարումը» AI-ի պատճառով
Լուրեր |
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը կանխատեսել է թվային AI գործակալների ի հայտ գալը, որոնք արմատապես կփոխեն օգտատերերի պահվածքը ցանցում: Այդ մասին գրում է CNBC-ն,- գրում է b24.am-ը։
Գեյթսի խոսքերով՝ ապագա AI օգնականը կկարողանա հասկանալ մարդու կարիքներն ու սովորությունները, ուստի օգտատերն այլևս կարիք չի ունենա անձամբ մուտք գործել այս կամ այն հարթակ:
Սակայն միլիարդատերը չկարողացավ հստակ գուշակել, թե ով կհաղթի AI գործակալ ստեղծելու մրցավազքում: Տեխնոլոգիական հսկաների և ստարտափների հնարավորությունները հավասար են, հավելել է նա։
«Ես հիասթափված կլինեի, եթե Microsoft-ը չմիջամտեր: Բայց ես տպավորված եմ մի քանի ստարտափներով, այդ թվում՝ Inflection-ով»,- ասել է Գեյթսը։
Գործարարը կարծում է, որ նման գործակալների մշակման համար որոշակի ժամանակ կպահանջվի։ Մինչ այդ, ընկերությունները կշարունակեն իրենց արտադրանքի մեջ ներառել գեներատիվ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են խոշոր լեզվական մոդելները:
Գործարարը խոսեց նաև Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամում իր աշխատանքով պայմանավորված առողջապահական ջանքերի մասին: Նա հայտարարել է, որ AI-ն կարագացնի նորարարությունը տիեզերքում և կհանգեցնի դեղերի և դեղամիջոցների ավելի արագ զարգացմանն ու ստեղծմանը։
Նրա խոսքով՝ մարդկությունը մոտենում է այնպիսի հիվանդությունների բուժմանը, ինչպիսին Ալցհեյմերն է։ Դեղամիջոցների առաջին փորձարկումները տեղի կունենան 10 տարի հետո, հավելել է Գեյթսը։
Գործարարն անդրադարձավ նաև գեներատիվ AI-ի թեմային: Նա կարծում է, որ տեխնոլոգիաները զգալիորեն կազդեն գրասենյակային աշխատողների վրա, և ռոբոտները կկարողանան փոխարինել աշխատողներին արտադրության մեջ։
Հիշեցնենք, որ մարտին գործարարը ChatGPT-ն անվանել էր 1980թ. ի վեր ամենակարևոր հայտնագործությունը։ Իսկ ապրիլին Գեյթսը քննադատել է մեծ լեզվական մոդելների հետազոտությունը դադարեցնելու գաղափարը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․