ABNews

Մինչև 12 տարեկան երեխաների համար ԿԳՄՍՆ թանգարաններ այցելությունը կլինի անվճար. Ժաննա Անդրեասյան

Լուրեր | 2023/04/14 04:10

Մինչև 12 տարեկան երեխաների համար ԿԳՄՍՆ թանգարաններ այցելությունը կլինի անվճար. Ժաննա Անդրեասյան
Մայիսի մեկից ԿԳՄՍ նախարարության թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «12 տարեկանից բարձր երեխաների և ուսանողների համար կգործի տոմսի կես գին։ Նոր ուսումնական տարվանից էական փոփոխություն կկրի աբոնեմենտային ծրագիրը՝ կապվելով դպրոցական կրթական ծրագրին։ Կկարգավորվի նաև աբոնեմենտի շրջանակում թատրոն և թանգարան այցելության տրանսպորտային ծառայության հարցը այն դեպքերում, երբ կա դրա կարիքը»,- գրել է նա։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը