Մայիսյան տոներին Հայաստանը ռուսաստանցիների նախընտրած ուղղություններից մեկն է
Լուրեր |

Առաջիկա մայիսյան տոներին ռուսաստանցիները հանգստի համար դիտարկում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Վրաստանը: Այդ մասին ասված է «Ռուսկի ստանդարտ» բանկի հետազոտությունում, որը հայտնվել է ТАСС-ի տրամադրության տակ,- գրում է ejc.am-ը։
«Ռուսկի ստանդարտ» բանկի RS TLS ճանապարհորդությունների կազմակերպման և կոնսիերժ-ծառայությունների մատուցման ընկերության տվյալներով՝ մերձավոր արտասահմանի երկրներում մայիսյան տոների նախաշեմին հարցումների քանակով առաջատար է դարձել Մինսկը։
Պահանջվածությամբ երկրորդ տեղում է Ղազախստանը, որը զբոսաշրջիկներին գրավում է լեռնային հանգստավայրերով։
«Գաստրոնոմիական ճամփորդությունները դեպի Հայաստան և Վրաստան այս գարնանը նույնպես չեն կորցնում իրենց պահանջվածությունը ռուսաստանցիների շրջանում: Մեղմ ու տաք կլիման, հրապուրիչ բնական լանդշաֆտները և այս երկրների վառ, շատերի կողմից սիրված խոհանոցը դրանք դասում են մայիսյան տոների նախաշեմին շրջագայությունների համար պահանջարկի առաջատարների հնգյակում», - նշված է հետազոտության մեջ։
Ուզբեկստանը եզրափակում է ուղղությունների հնգյակը, ուր, փորձագետների կարծիքով, ռուսաստանցիները գնում են պատմական տեսարժան վայրեր տեսնելու։
Ռուսաստանում ճանապարհորդությունների առումով մայիսյան տոներին ավանդաբար ամենամեծ պահանջարկն ունի Սանկտ Պետերբուրգը։ Նաև ռուսաստանցիներին հետաքրքրում են Կրասնոդարի երկրամասի Սևծովյան ափը, Կարելիան և Ալթայը: Առաջատարների հնգյակը եզրափակում է Կազանը, «որը մշտական պահանջարկ ունի մշակութային հանգստի սիրահարների շրջանում»։
Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են տուրիստական ուղեգրերի հայտերի և վաճառքների դինամիկան «Ռուսկի ստանդարտ» բանկի հաճախորդների շրջանում 2023 թվականի մայիսյան տոների նախօրեին:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մանրէաբանական շեղումներ՝ «Սիս-Ալպ» ընկերության արտադրանքում
2025/08/28/ 10:00 -
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կմասնակցեն Պեկինում կայանալիք հաղթանակի շքերթին
2025/08/28/ 09:38 -
Կան զոհեր և տուժածներ․ հարձակումներ Կիևի վրա
2025/08/28/ 09:30 -
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
2025/08/28/ 09:15 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2025/08/28/ 09:00 -
Տոկիոն ռեկորդ է սահմանել անընդմեջ ծայրահեղ շոգ օրերի քանակով
2025/08/28/ 08:56 -
Օգոստոսի 27-ի բիզնես լուրերը
2025/08/27/ 22:00 -
Google-ին տուգանել է ավելի քան 7 միլիոն ռուբլով
2025/08/27/ 21:35 -
Հրդեհ է բռնկվել «Սպայկա» ընկերության ջերմոցների պահեստային տարածքում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ
2025/08/27/ 20:25 -
ՀԱՊԿ գրեթե բոլոր զորամիավորումները ժամանել են Բելառուս զորավարժություններին մասնակցելու համար
2025/08/27/ 20:22
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՕԳՈՍՏՈՍԻ 27, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՕԳՈՍՏՈՍԻ 27, 2025Թ.

Պլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածք

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ԼՈՒԾՈՒՄՆԵՐ՝ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

ՆԵՐՄՈՒԾՈՂԻՑ՝ ԽՈՇՈՐ ԱՐՏԱԴՐՈՂ. «ԷԼԵԿՏՐԻԿԱ ԳՌՈՒՊ»
