ABNews
Ամերիկյան և ասիական արժեթղթերը տարեսկզբից աճ են գրանցում
Լուրեր | 2023/01/09 05:51

Ամերիկյան և ասիական ֆոնդային ինդեքսներն աճ են ցույց տալիս 2023 թվականի առաջին շաբաթվա ընթացքում,- գրում է financeexpress-ը։ Ուրբաթ օրվա փակման դրությամբ Dow Industrial Average-ն աճել է 1,43%-ով, մինչդեռ S&P 500-ը և Nasdaq Composite-ը տարեկան կտրվածքով աճել են համապատասխանաբար մոտ 1,45%-ով և 0,98%-ով:Ներդրողների տրամադրվածությունը խթանվեց անցյալ շաբաթ ԱՄՆ-ում աշխատավարձերի աճի տեմպերի դանդաղման նոր տվյալներով (աշխատավարձերը դեկտեմբերին աճել են 4,6%-ով ՝ 4,8% աճի կանխատեսման դիմաց): Բացի այդ, անցյալ շաբաթ հրապարակված ԱՄՆ Աշխատանքի նախարարության ամսական զեկույցը ցույց է տվել, որ դեկտեմբերին երկրում ավելացել է 223,000 աշխատատեղ, ինչը ամենացածրն է վերջին երկու տարվա ընթացքում: Այս ամենը լրացուցիչ գործոն է գնաճի հնարավոր առաջիկա նվազման և Fed-ի քաղաքականության թուլացման համար։
Իր հերթին, 2023 թվականի երկրորդ առևտրային շաբաթվա առաջին օրը Ասիայի առաջատար ֆոնդային ինդեքսները նույնպես առևտուր են անում դրական դինամիկայով։ Hang Seng ինդեքսն աճել է 1,98%-ով ավելի, քան նախորդ օ րվա փակումը, Shanghai Composite ինդեքսը՝ 0,72%-ով։ MSCI Asia Pacific ինդեքսը երկուշաբթի աճել է 0,74%-ով ՝ ավելի քան կրկնապատկելով իր աճը:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
