ABNews
Համայնքների զարգացում. Չօգտագործվող հողերը կմշակվեն անասնակերի արտադրության նպատակով
Լուրեր | 2022/11/24 04:59

Հայաստանում վարելահողերի 50 տոկոսը նպատակային չի գործածվում: Մինչդեռ դրանք հնարավոր է արդյունավետ գործածել, եթե մշակվեն անասնակերի արտադրության նպատակով: Հայաստանի երեք մարզում վարելահողերի նորագույն մեթոդներով մշակման փորձնական ծրագրից հետո համոզվել են Գերմանիայի միջազգային գործակցության ընկերության և Շեն բարեգործական կազմակերպության մասնագետները: Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում չօգտագործվող ավելի քան 300 հեկտար վարելահող արդեն նպատակային են մշակվում: Համայնքների հեռավոր հողերում ֆերմերներին առաջարկել են մշակության նոր մեթոդներով կորնգան աճեցնել:
Տնտեսական էֆեկտն ակնհայտ է՝ ասում են մասնագետները, բացի դա, արոտների դեգրադացումը կանխելու նպատակով առաջարկվել է օգտագործել հատուկ խոտախառնուրդ: Վերջին 10 տարում Հայաստանում կորնգան չեն մշակում: Էկոնոմիկայի նախարարությունը վստահ է՝ պիլոտային ծրագիրը համատարած դարձնելու դեպքում ոչ միայն չմշակվող հողերը կմտնեն շրջանառության մեջ, այլև կբարձրանա անասնապահական մթերքների ինքնաբավության մակարդակը:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
