Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը
Լուրեր |
Yandex Armenia-ի ղեկավար է դարձել Արամ Մխիթարյանը. նա պատասխանատու կլինի ընկերության կառավարման եւ երկրում ծառայությունների էկոհամակարգի զարգացման համար, ինչպես նաեւ Yandex-ի տեխնոլոգիաների եւ միջազգային փորձի հիման վրա Հայաստանում նոր հնարավորություններ կստեղծվի օգտատերերի եւ բիզնեսի համար։
Արամ Մխիթարյանը ձեռնարկատեր է, Helix-ի հիմնադիրն ու նախկին ղեկավարը, ինչպես նաեւ IUNetworks-ի նախկին ղեկավարը։
«Ուրախ եմ, որ իմ փորձը կօգնի զարգացնել միջազգային Yandex-ի բիզնեսը Հայաստանում՝ հաշվի առնելով մեր քաղաքների կառուցվածքային առանձնահատկությունները, մշակույթը, ավանդույթներն ու մեր ժողովրդի սովորույթները։ Պատասխանատու եմ լինելու երկրում արդեն իսկ գործող ծառայությունների զարգացման համար, ինչպես նաեւ լավագույն փորձը հիմք ընդունելով՝ փորձելու եմ զարգացնել քաղաքային միջավայրն ու նոր հնարավորություններ ստեղծել երկրում գործող ընկերությունների համար»,- ասել է Արամ Մխիթարյանը։
Yandex Armenia-ն ներկայացված է օնլայն տաքսի պատվիրելու, առաքման եւ սննդի, գեոլոկացիոն ու ժամանցային ծառայություններով, ինչպես նաեւ կրթական նախագծերով։ Ընկերությունը զբաղվում է նաեւ նորարարական տեխնոլոգիաների մշակմամբ եւ ներդրմամբ, որոնք ուղղված են օգտատերերի կյանքի բարելավմանը եւ երկրում թվային միջավայրի զարգացմանը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 11:55
Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Վաշինգտոնը հաստատում է եվրոպական մեքենաների համար 25% մաքսատուրքի որոշումը
2026/05/06/ 12:03 -
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը
2026/05/06/ 12:01 -
ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ)
2026/05/06/ 11:57 -
Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
2026/05/06/ 11:55 -
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
2026/05/06/ 10:34 -
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․