Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
L'Occitane International SA-ի սեփականատերը ցանկանում է ընկերությունը դարձնել մասնավոր Blackstone Inc.-ի ֆինանսավորմամբ:Ընկերության բաժնետոմսերի վաճառքը Հոնկոնգում արդեն դադարեցվել էր, քանի որ սպասվում էր հայտարարություն Blackstone-ի կողմից L'Occitane International SA մաշկի խնամքի պարագաներ արտադրող ընկերության որոշ մասնաբաժնի ձեռքբերման վերաբերյալ:
L'Occitane-ի շուկայական կապիտալը կազմում է մոտ 5.6 մլրդ դոլար:
Ըստ աղբյուրների՝ թեև բանակցությունները ավարտական ընթացքի մեջ են, դեռևս վերջնական որոշում չի կայացվել, և բանակցությունները կարող են հետաձգվել:
Taiwan Semiconductor Manufacturing Co.-ի եռամսյակային եկամուտն աճել է տարվա ընթացքում գրանցած ամենաարագ տեմպերով՝ ամրապնդելով այն ակնկալիքները, որ AI զարգացման համաշխարհային բումը խթանում է բարձրակարգ չիպերի և սերվերների պահանջարկը:TSMC-ն բյուջետավորում է 28-32 միլիարդ դոլար կապիտալ ծախսեր և ակնկալում է, որ այս տարի եկամուտը կաճի առնվազն 20 տոկոսով՝ հակադարձելով 2023-ի աննշան անկմանը:
Ասիայի խոշորագույն ընկերությունը 2022 թվականի հոկտեմբերից ավելի քան կրկնապատկել է իր շուկայական արժեքը:
Ընկերությունը գործարաններ է կառուցում ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Գերմանիայում՝ արտադրելով AI չիպեր, որոնք օգտագործվում են Amazon.com Inc.-ի և Microsoft Corp.-ի կողմից շահագործվող տվյալների բազաներում:
TSMC-ի մեկ բաժնետոմսի արժեքը ապրիլի 9-ի դրությամբ կազմել է 145 ԱՄՆ դոլար:
BMW-ի ամբողջությամբ էլեկտրական մեքենաների վաճառքն աճել է առաջին եռամսյակում` գերազանցելով Tesla-ի և Volkswagen-ի նման մրցակիցներին, որոնք ամեն կերպ պայքարում են նվազող պահանջարկի դեմ:Մարտկոցով աշխատող մոդելների մատակարարումները, ինչպիսիք են BMW-ի i4-ը, iX1-ը և i7-ը, աճել են 41%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
BMW-ի գրանցած արդյունքները հակադրվում են EV-ների պահանջարկի անկմանը, մասնավորապես Եվրոպայում, որտեղ էլեկտրական մեքենաներին տրվող արտոնությունները նվազեցվել են մի շարք կառավարությունների կողմից:
BMW-ի բաժնետոմսերն այս տարի աճել են 14%-ով՝ մի փոքր առաջ անցնելով մրցակից Mercedes-Benz-ից: Volkswagen-ի բաժնետոմսերը մոտավորապես նույն մակարդակի վրա են, ինչ մեկ տարի առաջ, մինչդեռ Tesla-ի բաժնետոմսերը 4.4%-ով ցածր են:
BMW-ի մեկ բաժնետոմսի արժեքը ապրիլլի 10-ի դրությամբ կազմել է 112 Եվրո:
Ներկայացնում ենք ավտոարտադրող խոշոր ընկերությունների տասնյակը՝ ըստ շուկայական կապիտալիզացիայի և բաժնետոմսի արժեքի:
Ինչպես տեսնում ենք, ըստ շուկայական կապիտալիզացիայի առաջատար է հանդիսանում Tesla, Inc.-ը՝ 556 մլրդ դոլարով, իսկ բաժնետոմսի արժեքով՝ Ferrari N.V.-ն, որի մեկ բաժնետոմսը 420 ԱՄՆ դոլար է:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
#limitless #finance #fund #investments #investing #success #wealth #financialfreedom
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/23 22:00
Հունվարի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/23 19:19
Հունվարի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 23-ի բիզնես լուրերը
2026/01/23/ 22:00 -
Հունվարի 23-ի կարևոր լուրերը
2026/01/23/ 19:19 -
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
2026/01/23/ 16:27 -
Հայաստանի արտաքին առևտուրը՝ 2025-ին․ կտրուկ անկում և շուկաների անհավասար զարգացում
2026/01/23/ 16:10 -
Պարենային շուկան ճնշման տակ է․ մատակարարման պակասը փոխում է խաղի կանոնները
2026/01/23/ 15:50 -
Բենզինի որակ, խաղալիքների անվտանգություն և տուգանքներ․ վերահսկողության արդյունքները
2026/01/23/ 15:38 -
Սոցիալական նպաստ, որը գոյություն չունի․ TikTok-ում նոր խարդախ սխեմայի վտանգները
2026/01/23/ 14:31 -
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանը
2026/01/23/ 12:49 -
2025-ին վառելիքի շուկայում ստուգումների զգալի մասում արձանագրվել են չափագիտական խախտումներ
2026/01/23/ 12:48 -
ԱՄՆ-ն ավարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը
2026/01/23/ 12:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․