Հայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռի էական աճի պատճառները
Լուրեր |
Պարզվում է, որ թմբկահարվող 8,7% տնտեսական աճի հետ մեկտեղ 2023 թ.-ին Հայաստանում էապես աճել է մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը: Մասնավորապես, 3600 ԱՄՆ դոլարից այն հասել է 4000 դոլարի: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:
«Պարզ ասած՝ 400 դոլարով աճել է յուրաքանչյուրիս պարտքը:
Խնդիրը, թերևս, նրանում է, որ Հայաստանում շարունակվում է «երրորդ աշխարհի» երկրի տնտեսական քաղաքականություն իրականացվել՝ խարսխված առավելապես առևտի ու ծառայությունների վրա՝ առանց հեռահար ռազմավարական նպատակների, առանց արդյունաբերական հզորությունների ստեղծման ու շուկայի ընդլայնման հեռանկարի (սրա պատճառով է, ի դեպ, որ վերջին տարիներին Հայաստանում կոնվենցիոնալ՝ մեծ էներգետիկան փորձում են փոխարինել փոքրով):
Այսպես, 2023 թ.-ի Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ աճն արձանագրել է մեծածախ ու մանրածախ առևտուրը:
Ընդ որում, բացասական դինամիկա է դրսևորովել հանքագործական արդյունաբերություն ու բացահանքերի շահագործման , ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում:
Այսպիսի «առնեմ-ծախեմ» մոդելի գերակայության պայմաններում լիովին տրամաբանական է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում չի իրականացվել որևէ լուրջ ներդրումային ծրագիր, կյանքի չի կոչվել որևէ էական ենթակառուցվածքային նախագիծ:
Գնալով ավելի ու ավելի համեստ հավելյալ արժեք ստեղծող հայաստանյան տնտեսության համար միակ այլընտրանքը պարտքի ավելացումն է՝ իրենից բխող բոլոր անվտանգային ու սոցիալական ռիսկերով»:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 643,403.5 մլն դրամով կամ 15.37%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 127,290.4 մլն դրամով կամ 5.14%-ով և կազմել 2,604,353.6 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,386,148.5 մլն դրամ, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 218,205.1 մլն դրամ: Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 30.21%-ով կամ 516,113 մլն դրամով և կազմել 2,224,358.9 մլն դրամ, որից Ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,007,859.6 մլն դրամ, Ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 209,402.6 և ներքին երաշխիքներ՝ 7,096.8 մլն դրամ: Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2024թ.-ի փետրվարի 29-ի 404.32 դրամ փոխարժեքը. ապա 2024թ.-ի փետրվարի 29-ի ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում` Արտաքին պարտքը կազմել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5 մլրդ ԱՄՆ դոլար։ 2023թ.-ի փետրվարի վերջի 10.75 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 1.19 մլրդ դոլարով։Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/15 20:00
Ապրիլի 15-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/15 19:19
Ապրիլի 15-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/04/15 17:34
Եվրոպան քննարկում է «Եվրոպական ՆԱՏՕ» ստեղծելու հարցը
Ներկայումս քննարկվում են գործնական հարցեր։
-
Career City Fest-ի օրակարգը հասանելի է. շտապե՛ք գրանցվել
2026/04/15/ 22:02 -
Ապրիլի 15-ի կարևոր լուրերը
2026/04/15/ 20:00 -
Ապրիլի 15-ի բիզնես լուրերը
2026/04/15/ 19:19 -
Հաջողությունը սկսվում է պատասխանատվությունից․ ինչպես գործել, երբ ամբողջ թիմը քեզ է նայում
2026/04/15/ 18:33 -
Եվրոպան քննարկում է «Եվրոպական ՆԱՏՕ» ստեղծելու հարցը
2026/04/15/ 17:34 -
Մոլդովան 2027 թվականի ապրիլին դուրս կգա ԱՊՀ-ից
2026/04/15/ 17:32 -
Կենսաթոշակների մակարդակը գերազանցել է նվազագույն սպառողական զամբյուղը․ վարչապետ
2026/04/15/ 17:11 -
ՀՀ օդային տարածքում արգելվում են ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները․ հայտնի են ժամկետներն ու պատճառները
2026/04/15/ 16:43 -
Իրանի հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 399 ամերիկացի զինծառայող
2026/04/15/ 16:39 -
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ունի նաև պարտադիր իրավական ուժ․ վարչապետ
2026/04/15/ 15:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա