ՊԵԿ-ում մեկնարկում է մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթաց
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի նոյեմբերի 18-ից ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում կմեկնարկի մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման հերթական 8-օրյա դասընթացը, որի արդյունքներով մասնակիցների թեստավորումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։
Դասընթացը նախատեսված է մաքսային ձևակերպումների մասնագետի գործող որակավորում ունեցող անձանց համար։ Այս համատեքստում ՊԵԿ-ը հիշեցնում է, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստացած անձը կորցնում է այդ որակավորումը, եթե վկայականն ստանալու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա ընթացքում չի հավաքում որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ քանակի միավորներ:
Նշված անձանց որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարեկան միավորների հաշվարկը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ մինչև 2025 թվականի հունվարի 30-ը:
Վերապատրաստման դասընթացների և դրանց ամփոփիչ քննությունների անցկացման կարգը և հաճախականությունը, անհրաժեշտ տարեկան միավորների քանակը, ինչպես նաև հաշվառման կարգը սահմանված են ՀՀ ՊԵԿ նախագահի 2023 թ․ հունիսի 9-ի թիվ 579-Ն հրամանով:
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ անհրաժեշտ քանակի միավորները կարելի է հավաքել նաև մաքսային մարմնի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին մասնակցելու և դրանց ամփոփիչ քննությունները հանձնելու միջոցով:
Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման առաջիկա դասընթացին և դրա ամփոփիչ քննությանը մասնակցելու պայմաններին կարող եք ծանոթանալ ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի պաշտոնական կայքէջում։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․