Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լուրեր |
Ս.թ. ապրիլի 4-ին, ժամը 16։00-ին «Ալեքսանդր» հյուրանոցի «Դվին» սրահում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կանանց հզորացման սկզբունքներին նվիրված «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» միջոցառումը, որը կազմակերպվել էր ՄԱԶԾ-ի կողմից՝ Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համագործակցությամբ:
Ամբողջ աշխարհում ֆոնդային բորսաները կազմակերպում են զանգի հնչեցման արարողություն՝ բարձրացնելու իրազեկությունը ՄԱԿ-ի գենդերային հավասարության և կանանց հզորացմանը վերաբերող Կայուն զարգացման նպատակ 5-ի առաջմղման գործում մասնավոր հատվածի առաջնային դերի վերաբերյալ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում Ավստրիայի Զարգացման համակարգման գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, «ՄԱԿ կանայք» կազմակերպության ներկայացուցիչ Օլգա Ազատյան, Հայաստանի Ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։
Միջոցառման ընթացքում հայաստանյան 5 մասնավոր ընկերություններ ստորագրեցին Կանանց հզորացման սկզբունքների (ԿՀՍ) համատեղ հայտարարգիր։ ԿՀՍ-ին միացած կազմակերպություններն են՝ Գրիին Ռոք Մենեջմենթ Գրուպ, Թուֆենկյան Հոսփիթալիթի, Այդի Բանկ ՓԲԸ, Իդրամ, “Sunny Food”:
Սկիզբ առնելով 2010թ․ «ՄԱԿ կանայք» կազմակերպության և ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի համատեղ ջանքերով՝ ԿՀՍ նախաձեռնությունը նպատակ ունի համայնքում, բիզնեսում և աշխատավայրում խթանել կանանց և աղջիկների հզորացումը՝ յոթ առանցքային սկզբունքները կյանքի կոչելու միջոցով։
Միջոցառումը կազմակերպված էր «Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից:
https://youtu.be/jwui9u1JjKI Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին