ABNews

Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2024թ. հունվար-փետրվարին

Լուրեր | 2024/04/10 06:05

Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2024թ. հունվար-փետրվարին
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 324.43 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 23.93 մլրդ դրամով կամ 7.96%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 320.65 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 30,37%-ով կամ 74.69 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն նվազել է 50.77 մլրդ դրամով կամ 93.07%-ով և կազմել 3.78 մլրդ դրամ։ 2024թ. փետրվար ամսվա ցուցանիշներով, ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 140.06 մլրդ դրամ, ծախսերը՝ 204.93 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 64.87 մլրդ դրամ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը