Իննոբիզ բիզնեսի աջակցման ՀԿ-ն և «Կինը կնոջ համար» կրթական ծրագիրը միավորում են ուժերը՝ կանանց հզորացնելու նպատակով
Լուրեր |
Երևան, Հայաստան - Հոկտեմբերի 2, 2024թ.
Այսօր Երևանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը խոստանում է նոր խոսք ասել Հայաստանում կանանց հզորացման մշակույթի մեջ: Իննոբիզ բիզնեսի աջակցման ՀԿ-ն և «Կինը կնոջ համար» համայնքահեն կրթական ծրագիրը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր (ՓՀ)՝ նշանավորելով մի ռազմավարական գործընկերության սկիզբը, որը նպատակ ունի արդյունավետացնել կանանց կրթական և բիզնես հնարավորությունների լանդշաֆտը:
Այս նորարարական համագործակցությունը ներդաշնակորեն միավորում է Իննոբիզի հարուստ փորձառությունը բիզնեսի աջակցման ոլորտում և «Կինը կնոջ համար» ծրագրի խորը արմատները համայնքներում՝ ստեղծելով մի արդյունավետ հարթակ, որը կոչված է բացահայտելու և զարգացնելու կանանց ներուժը՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես Արցախից տեղահանված և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների:
Գործընկերության առանցքային նպատակներն են․
Ռեսուրսների միավորում. Երկու կազմակերպությունները միավորում են իրենց ռեսուրսները, կապերն ու փորձառությունը՝ ստեղծելով մի բազմակողմանի էկոհամակարգ կանանց հզորացման համար:
Համայնքային ուժի բազմապատկում. «Կինը կնոջ համար» ծրագրի շնորհիվ ձևավորված ամուր համայնքի ներուժը բազմապատկել ու հզորացնել՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության բարգավաճմանը:
Կրթական արդյունքների ճանաչում. ՎԶԵԲ-ի և «Իննոբիզ»-ի կողմից ստեղծված «Բյուր» կրթական հարթակի ավարտական հավաստագիրը կճանաչվի որպես «0-ից Բիզնես» սկսնակ մակարդակի գիտելիքների և հմտությունների հավաստիք՝ բացելով նոր հորիզոններ մասնակիցների առջև:
Մենթորության խթանում. Ճանաչելով մենթորության անգնահատելի դերը կանանց զարգացման ճանապարհին՝ կողմերը նվիրվել են մի դինամիկ միջավայրի ձևավորմանը, որտեղ կանանց փոխադարձ աջակցությունն ու համագործակցությունը կդառնան նրանց հաջողության և հզորացման շարժիչ ուժը:
Մերի Մամիկոնյանը՝ «Կինը կնոջ համար» ծրագրի ղեկավարը, նշել է. «Տարիներ շարունակ բարեգործական և բիզնես ոլորտում ականատես ենք եղել կանանց անգնահատելի նվիրվածության ու ահռելի պոտենցիալ ներուժին։ Այս տարի հումանիտար կարիքներից զատ մեր թիմը իրականացնելու է գործընկերների հետ միասին Արարատ և Լոռի մարզի մեր համայնքի կանանց գիտելիքների ու հմտությունների զարգացման ծրագիր։ Ոգևորված ենք, որ Իննոբիզ ՀԿ-ն կիսում է մեր արժեքները ու ձգտումները։ Վստահ ենք, որ սա առաջին քայլերն են համատեղ մասշտաբային կրթական և մենթորային հարթակի զարգացման ուղղության շրջանակներում»։
Նաիրա Մարգարյանը՝ Իննոբիզ ՀԿ-ի նախագահը, հավելել է. «Մեզ համար կարևոր է չկրկնել այն, ինչ արդեն անում են այլ կազմակերպություններ, փոխարենը՝ կառուցել միմյանց արդյունքների վրա, և «Կինը կնոջ համար» ծրագրի մեր գործընկերները լիովին կիսում են այս մոտեցումը։ Մենք համոզված ենք, որ համագործակցելու և միավորվելու մեր օրինակը ոգեշնչող կլինի, և վստահ ենք, որ մեր շարքերը շուտով կհամալրվեն այլ հիանալի նախաձեռնություններով»:
Հուշագիրն ուժի մեջ է մտնում անմիջապես և ընդգծում է երկու կազմակերպությունների հանձնառությունը շահառուների տվյալների հանդեպ գաղտնիության, միմյանց մտավոր սեփականության հանդեպ հարգանքի և ռեսուրսների պատասխանատու օգտագործման հարցում՝ ի նպաստ իրենց ընդհանուր առաքելության: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․