2025 թվականից ուժի մեջ կմտնի նոր հարկային տույժերի դրույքաչափ
Լուրեր |
2025 թվականի հունվարի 1-ից սկսած, հարկերի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկ վճարողը կամ հարկային գործակալը կվճարի տույժ 0.075 տոկոսի չափով՝ ներկայիս 0.04 տոկոսի փոխարեն:
Այս փոփոխությունը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում:
Նախագծով կառավարությունը վերանայում է Հարկային օրենսգրքով սահմանված տույժերի չափը, որը կիրառվում է վճարման ուշացման դեպքում:
Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժի չափը կազմում էր ժամանակին չվճարված հարկի գումարի 0.15 տոկոսը՝ մինչև 365 օրվա սահմանափակմամբ: 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը տույժը սահմանվեց 0.075 տոկոս՝ մինչև 730 օր:
2020 թվականի ապրիլի 21-ից, տնտեսական գործունեության սահմանափակումների պայմաններում, կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով, տույժը իջեցվեց օրական 0.04 տոկոսի: Սակայն, ըստ Մանուկյանի, ներկայումս այդ պայմանները վերացել են, և անհրաժեշտ է վերականգնել նախկին՝ 0.075 տոկոս դրույքաչափը:
Նոր կարգավորումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից: Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն և կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26 -
170 միլիարդ դոլարի ներդրում Հայաստանում․ ինչ ուղղությամբ են ծախսվելու գումարները․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/04/30/ 16:06 -
Սկսվում է Պարսից ծոցի պատմության նոր գլուխը․ Խամենեի
2026/04/30/ 16:05 -
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը
2026/04/30/ 16:01 -
Հայաստանում կբարձրացվի բանկերի բաժնետերերի շահութահարկը․ որն է հիմնական նպատակը
2026/04/30/ 15:50 -
Տեխնոհսկաները 2026 թվականին ԱԲ-ի վրա կծախսեն 725 մլրդ դոլար
2026/04/30/ 15:36 -
«Ջերմուկ»-ի ճգնաժամը Ռուսաստանում. արգելվել է ևս 1 մլն շշի վաճառքը
2026/04/30/ 14:29 -
2850 զինծառայող և նրանց ընտանիքներ կստանան բնակարաններ
2026/04/30/ 14:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․