Ներդրումային ոլորտը սեպտեմբերի 4-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ցուցիչները երեքշաբթի օրը փակվել են կարմիր գոտում. Dow Jones Industrial Average-ը նվազել է 1.51%-ով՝ հասնելով 40,936.93 կետի: S&P 500-ի արժեքը կրճատվել է 2.25%-ով՝ հասնելով 5,521.26 կետի: S&P 500-ի ֆյուչերսը չորեքշաբթի օրը նվազել է 0.55%-ով: Ճապոնական Nikkei 225-ը կրճատվել է 1.6%-ով՝ հասնելով 37,034 կետի, կորեական KOSPI-ն նվազել է 3.10%-ով՝ հասնելով 2,583.60 կետի, իսկ չինական Shanghai Composite-ը կորցրել է 0.47%-ով՝ հասնելով 2,789.55 կետի:
Մակրոէկոնոմիկա
1. Բրազիլիայի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակի տվյալներով աճել է 3.3%-ով՝ տարեկան հաշվարկով, ինչը գերազանցել է կանխատեսումները։ Եռամսյակային հաշվարկով աճը կազմել է 1.4%։
2. ԱՄՆ-ի արտադրության ոլորտի բիզնես ակտիվության վերջնական ցուցանիշը (PMI) օգոստոսին կազմել է 47.9 կետ, նախնական ցուցանիշը եղել է 48 կետ։
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը նվազել է և ներկայումս կազմում է $2,492.8 մեկ ունցիայի համար։ Նավթի գնանշումները երեքշաբթի օրը նվազել են։ Brent նավթը գտնվում է $73.4 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $69.9:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. ԱՄՆ-ի փոխնախագահ և Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Կամալա Հարիսը դեմ է արտահայտվել US Steel Corp.-ի վաճառքին ճապոնական Nippon Steel ընկերությանը: Նախկինում Nippon Steel-ը մտադիր էր ձեռք բերել US Steel-ը $14.1 միլիարդով: Գործարքի մասին հայտարարվել էր 2023 թվականի դեկտեմբերին, իսկ 2024 թվականի մարտի կեսերին նախագահ Բայդենն արտահայտվել էր դրա դեմ։
2. ՄՏՍ ընկերությունը երկարաձգել է մինչև սեպտեմբերի 20-ը առաջարկը ոչ ռեզիդենտներից բաժնետոմսերի հետգնման համար: Սկզբնապես վերջնաժամկետը եղել է սեպտեմբերի 6-ը: Տենդերային առաջարկը հայտարարվել էր օգոստոսի 7-ին, նպատակ ունենալով հետ գնել մինչև 7,705,102 բաժնետոմս կամ մինչև 2.89% բոլոր շրջանառվող բաժնետոմսերից: Գնորդը հանդիսանում է «Սթրիմ Դիջիթալ» ՍՊԸ՝ ՄՏՍ-ի 100%-ով դուստր ընկերությունը: Գնման գինը կազմում է 95 ռուբլի մեկ բաժնետոմսի համար:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Չորրորդ Doing Digital Forum-ը կանցկացվի «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով
2026/03/17/ 14:34 -
Բժշկուհին մեղադրվում է երիկամի ապօրինի վաճառքին օժանդակելու համար
2026/03/17/ 14:32 -
Տնտեսական աճը արագացել է, տոկոսադրույքը պահպանվել է անփոփոխ․ ԿԲ
2026/03/17/ 14:30 -
Քաղաքացու վճարած ամեն հարկը տասնապատիկ ավելի վերադարձվում է. վարչապետ
2026/03/17/ 13:00 -
ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6․50%
2026/03/17/ 12:46 -
Ինչ փոփոխություններ են նախատեսվում ԱՊՊԱ համակարգում․ մանրամասներ
2026/03/17/ 12:30 -
Մեկնարկում է գյուղատնտեսական կենդանիների անվճար պատվաստման ծրագիրը
2026/03/17/ 12:24 -
Երևանի քաղաքապետը կարևորում է համայնքների ֆինանսական անկախության ամրապնդումը
2026/03/17/ 12:16 -
Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը աճել է 67%-ով
2026/03/17/ 12:12 -
Երբ աշխատանքը կոտրում է սիրտդ․ ինչպես հաղթահարել գործնական ճգնաժամերը
2026/03/17/ 11:57
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․