Petrosyan Group & Silk Ventures-ը հայտարարում է բազմամիլիոն դոլար արժողությամբ Barcelona District նախագիծ Հայաստանում
Լուրեր |
Մարտի 19-ից 21-ը Մադրիդում IFEMA MADRID համալիրում հաջողությամբ տեղի ունեցավ REBUILD 2024-ի՝ եվրոպական առաջնակարգ միջոցառումը՝ նվիրված արդյունաբերական պրակտիկաների, թվային նորարարությունների և կայուն լուծումների միջոցով շինարարության արդյունաբերության առաջխաղացմանը: Միջոցառումը գրավեց ավելի քան 24,000 գնորդների, ինչպես նաև բացահայտեց ավելի քան 5,600 նոր շենքերի նախագծեր, ինչը նշանակալի իրադարձություն է շենքերի շինարարության էվոլյուցիայի մեջ:
REBUILD 2024-ի կարևորագույն իրադարձություններից էր Barcelona District նախագծի ներդրումը, որը քաղաքաշինական պլանավորման հավակնոտ նախաձեռնություն է: Այն ոգեշնչված է խորհրդանշական Բարսելոնա քաղաքից: Այս նախագիծը, որը նախատեսվում է իրականացվել Երևանում և Տաշքենդում, ներկայացնում է նոր տեսլական մարտավարական ուրբանիզմի և քաղաքների կայուն զարգացման գործում:
Barcelona District նախագիծը ղեկավարում են The Petrosyan Group-ի և Silk Ventures-ի նախագահ՝ Սեդրակ Պետրոսյանը: Նախագծման և պլանավորման ղեկին կանգնած է իսպանացի հայտնի ճարտարապետ և քաղաքային նախագծող Խոսե Ասեբիլոն: Սեդրակ Պետրոսյանի կողմից հիմնադրված «Պետրոսյան Գրուպ»-ը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Իսպանիայում, բիզնես ներկայություն ունի Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարբեր տարածքներում և ձգտում է տնտեսական և ձեռնարկատիրական կամուրջներ կառուցել Եվրոպայի և Ասիայի միջև:
Սեդրակ Պետրոսյանը նշեց նաև, որ նրանք շատ մոտ են եվրոպական ֆուտբոլային գրանդակումբներից մեկի հետ վերջնական համաձայնության գալուն՝ այդ թաղամասում ֆուտբոլային ակադեմիա բացելու նպատակով:
«Մարտավարական քաղաքաշինություն. ինչպե՞ս կառուցել այն, ի՞նչ է անհրաժեշտ նորարարական և տեխնոլոգիական թաղամասերին» վերնագրով կլոր սեղանի քննարկմանը, նախագիծը ներկայացրին Սեդրակ Պետրոսյանը, Խոսե Ասեբիլոն, Խելացի քաղաքներ միջազգային ցանցի նախագահ Օսվալդո Միրելեսիի և Metrovacesa-ի կայուն քաղաքային զարգացման գծով տնօրենը Ալմուդենա Կանո Պինեյրոյի հետ համատեղ:
Ասեբիլոն կիսվեց քաղաքաշինության վերաբերյալ իր խորը փորձով և փիլիսոփայությամբ` նաև անդրադառնալով Բարսելոնայի Օլիմպիական խաղերի իր փոխակերպող աշխատանքին: Մյուս կողմից, պարոն Պետրոսյանը կարևորեց օրեցոր զարգացող երկրների չօգտագործված ներուժը, ինչպիսիք են Հայաստանը և Ոզբեկիստանը՝ ուրվագծելով համագործակցության ոգին և փորձը, որոնք անհրաժեշտ են նման մոնումենտալ նախագծերն իրականացնելու համար:
Առաջիկայում Հայաստանում և Ուզբեկստանում տեղի կունենան մամուլի ասուլիսներ, որոնք կքննարկեն հետագա գործողությունները:
REBUILD 2024-ը ևս մեկ անգամ ցույց տվեց իր դերը որպես շինարարության ապագայի կատալիզատոր: Barcelona District նախագիծը մարմնավորում է նորարարությունը, կայունությունը և համատեղ ջանքերը, որոնք սահմանում են քաղաքային զարգացման հաջորդ սահմանը:
Աղբյուր՝ ZM Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․