Facebook-ի խափանման իրական պատճառը և մեղավորները
Կարմիր ծովում 4 ինտերնետ մալուխների վրա հուսիթների կողմից հարձակումներ են եղել, որոնք ազդել են նաև Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի միջև կապի վրա։ Տեղեկությունը հայտնում է հոնկոնգյան մատակարար HGC Global Communications Limited-ը: Կտրվել են չորս ստորջրյա մալուխներ, այդ թվում՝ Ասիա-Աֆրիկա-Եվրոպա 1 (AAE-1), մյուս երեք վնասված մալուխներն են Seacom, TGN և EIG: Ընկերությունը գնահատմամբ դա ազդում է տրաֆիկի մոտ 25%-ի վրա: «Ասիայից տրաֆիկի մոտ 15%-ն ուղղվում է դեպի արևմուտք, մինչդեռ այս տրաֆիկի 80%-ն անցնում է Կարմիր ծովի ստորջրյա մալուխներով», - ասվում է HGC-ի հայտարարության մեջ: Ընկերությունը նշել է, որ արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում հետևանքները մեղմելու ուղղությամբ, մասնավորապես՝ դիվերսիֆիկացնում է խնդրից տուժած ուղղությունները: Դրանք ներառում են ուղղությունը դեպի հյուսիս (Հոնկոնգ - Չինաստան - Եվրոպա) և դեպի արևելք (Հոնկոնգ - ԱՄՆ - Եվրոպա): Ինչ վերաբերում է դեպի արևմուտք ուղղությանը, ընկերությունը դիվերսիֆիկացնում է Կարմիր ծովում չվնասված 11 մալուխներով: Հաղորդվում է, որ հուսիթների հարձակումը խոշոր կայքերի զանգվածային խափանումներ է առաջացրել, այդ թվում՝ Youtube, Google, «Ֆեյսբուք»և «Ինստագրամ» սոցցանցերում: Ավելի վաղ հայտնել էինք, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում զանգվածային խափանումներ են առաջացել «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցցանցեր մուտք գործելիս։