ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն
2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 10.931 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 41.03%-ով կամ 3.18 մլրդ դոլարով։
Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում
Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 26.63%-ով կամ 690.25 մլն դոլարով և կազմել 3.292 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 30.12%-ը։
Երկրորդը Չինաստանն է՝ 895.83 մլն դոլար, +40.61% կամ 258.73 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 8.19%-ը։
Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 840.59 մլն դոլար, +35.82% կամ 221.71 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 7.69%-ը։
Չորրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է՝ 805.8 մլն դոլար, +110.14% կամ 422.34 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 7.37%-ը։
Հինգերորդ տեղում Իրանն է՝ 552.4 մլն դոլար, +2.92% կամ 15.69 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5.05%-ը։
ԱՄԷ-ն վեցերորդն է՝ 545.24 մլն դոլար, +41.31% կամ 159.39 մլն դոլար։ Էմիրատներին բաժին է ընկնում ներմուծման 4.99%-ը։
Յոթերորդը Գերմանիան է՝ 521.5 մլն դոլար, +32.28% կամ 127.27 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 4.77%-ը։
Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 293.78 մլն դոլար, +35.46% կամ 76.9 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2.69%-ը։
Իններորդը Նիդերլանդներն է՝ 163.01 մլն դոլար, +42.38% կամ 48.52 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1.49%-ը։
Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 130.51 մլն դոլար, +38.16% կամ 36.05 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման 1.19%-ը։
Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում մազմում է
26.44%։
Ինչ կայանում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում
ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 23.84%-ով և կազմել 3.516 մլրդ դոլար, մասնավորապես,
ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 24.64%-ով և կազմել 3.41 մլրդ դոլար։ Ինչ կայանում է
Եվրամիությանը, ապա այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 33.49%-ով և կազմել 2.06 մլրդ դոլար։
Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.
2023թ. հունվար-նոյեմբերին Հայաստան է ներմուծվել
3.15 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +32.62%։
Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են
1.55 մլրդ դոլար՝ + 25.20%։
Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են
583.76 մլն դոլար՝ +82.56%։
Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները
541.09 մլն դոլար է՝ +0.91%։
Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են
504.92 մլն դոլար՝ +41.36%։
Ներմուծված
ճապոնական արտադրանքի ծավալը կազմել է
326.61 մլն դոլար՝ 106.63%։
Ներմուծված
իտալական արտադրանքի ծավալը կազմել է
323.26 մլն դոլար՝ +32.91%։
Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են
157.03 մլն դոլար՝ +62.86%։
Կորեական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են
142.87 մլն դոլար՝ 74.73%։
Լեհական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են
133.1 մլն դոլար՝ +100.34%։
