Սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2024 թվականի հունվար-մարտին. ամբողջական վիճակագրություն
Լուրեր |
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հունվար-մարտին սպառողական գների ինդեքսը:
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2024թ. մարտը 2023թ. մարտի նկատմամբ) կազմել է 1.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2%:
Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գները նվազել են 0.5-0.1%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնանկում արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.2%-ով:
Սննդամթերքի գներ. 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.6%, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ 0.3% գնանկում: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.9-0.1%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.2%-ով:
2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հնդկաձավարի՝ 21.4%, ոլոռի՝ 13.2%, մակարոնեղենի՝ 13.1%, հաճարի՝ 7.5%, ձավարի՝ 7.1%, բլղուրի՝ 6.2%, բրնձի՝ 3.0%, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.7%, 1.5%, 2.9%, 0.1%, 1.7%, 0.3%, 1.0% գնանկում: Պանրի գինը 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ նվազել է 8.1%-ով, թռչնամսինը՝ 3.3%-ով, տավարի մսինը՝ 1.7%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ 1.0%, 1.3% և 0.7%-ով: 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ խոզի մսի գինն աճել է 0.3%-ով, թարմ կաթինը՝ 1.0%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ գրանցվել է 3.7% և 0.3% գնանկում: Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ նվազել է 23.6%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ 1.6%-ով: Ձվի գինը 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ աճել է 3.5%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ գրանցվել է 5.5% գնանկում: 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ կակաոյի գինը նվազել է 4.2%-ով, հրուշակեղենինը՝ 1.8%-ով, թեյինը՝ 1.0%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ 0.2%, 0.1%, 0.2%-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ արձանագրվել է 4.6%, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ 0.9% գնանկում: Միաժամանակ, 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է մարգարինի՝ 22.3%, ալյուրի՝ 14.3%, ոսպի՝ 10.1%, «Իշխան» ձկնատեսակի՝ 7.7%, կարագի՝ 7.0%, հացի՝ 5.3%, շոկոլադի՝ 5.0%, լոբու՝ 3.0% գնանկում, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.4%, 0.8%, 1.3%, 0.4%, 0.1%, 0.7%, 0.9%, 0.2% գնաճ: 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ գառան մսի գինը մնացել է անփոփոխ, իսկ 2024թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 1.4% գնաճ: Սուրճի գինը 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ աճել է 1.8%-ով, ալկոհոլային խմիչքինը՝ 7.1%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 8.2%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.8% և 0.1%-ով: Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 13.8% գնանկում, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ 1.2% գնաճ:
Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2024թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.8-0.3%-ով, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.8%-ով:
2024թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 0.4% և 0.6% գնանկում: 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 35.8% և դիզելային վառելիքի՝2.1% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.6% և 4.3%-ով:
2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 9.1% գնաճ, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ 34.5% գնանկում:
Ծառայությունների սակագներ. Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ սակագներն աճել են 2.5%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ սակագների մակարդակը մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկվող 6 բնակավայրերում 2024թ. մարտին փետրվարի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.2-0.1%-ով, մեկում արձանագրվել է 0.6% հավելաճ, իսկ 4-ում, այդ թվում և մայրաքաղաքում, սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Արտարժույթի շուկա. 2024թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են 0.2% և 1.0%-ով (ՀՀ դրամն արժևորվել է): 2024թ. մարտին 2023թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սպառողական գների 0.2% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.0% նվազում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0.8% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.5% նվազում: 2024թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 400.4 դրամ, ինչը 3.1%-ով գերազանցել է 2023թ. մարտի համապատասխան ցուցանիշը (388.4դրամ):
Ամբողջական հրապարակմանը կարող եք ծանոթանալ՝ այստեղ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Հունվարի 23-ի կարևոր լուրերը
2026/01/23/ 19:19 -
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
2026/01/23/ 16:27 -
Հայաստանի արտաքին առևտուրը՝ 2025-ին․ կտրուկ անկում և շուկաների անհավասար զարգացում
2026/01/23/ 16:10 -
Պարենային շուկան ճնշման տակ է․ մատակարարման պակասը փոխում է խաղի կանոնները
2026/01/23/ 15:50 -
Բենզինի որակ, խաղալիքների անվտանգություն և տուգանքներ․ վերահսկողության արդյունքները
2026/01/23/ 15:38 -
Սոցիալական նպաստ, որը գոյություն չունի․ TikTok-ում նոր խարդախ սխեմայի վտանգները
2026/01/23/ 14:31 -
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանը
2026/01/23/ 12:49 -
2025-ին վառելիքի շուկայում ստուգումների զգալի մասում արձանագրվել են չափագիտական խախտումներ
2026/01/23/ 12:48 -
ԱՄՆ-ն ավարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը
2026/01/23/ 12:45 -
Վրաստանի վարչապետը հայտարարել է Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալների բազմակի աճի մասին
2026/01/23/ 12:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․