Հայաստանի տնտեսական ակտիվությունը թվերով. ԵԱԶԲ
Լուրեր |
Արդյունաբերության ներդրումը տնտեսական ակտիվության աճում կազմել է շուրջ 5,5 տոկոսային կետ ոսկյա զարդերի արտադրության և արտահանման ընդլայնման հաշվին, նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների շաբաթվա մակրովերլուծության մեջ։
«Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է 13,6%–ով 2024թ․–ի հունվար–փետրվարին։ Աճն ապահովվել է արդյունաբերության (+28,9%), առևտրի (+24,1%) և ծառայությունների (+5,2%) հատվածներով», – նշվում է հաշվետվության մեջ։
Նշվում է նաև, որ հունվար–փետրվարին ապրանքների արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 2,6 անգամ, ներկրումը՝ 73%–ով հիմնականում արտաքին առևտրի աճի և ոսկյա զարդերի մշակման պատճառով։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանում արդյունաբերական ապրանքների արտադրանքի ծավալն ընթացիկ տարվա առաջին երկու ամսում կազմել է 461,6մլրդ դրամ։ Շինարարության ծավալը՝ 41,5մլրդ դրամ, իսկ ծառայությունների ոլորտը (առանց առևտրի)՝ 473,1մլրդ դրամ։
Արտահանումը հաշվետու ժամանակահատվածում հասել է 2,5մլրդ դոլարի, ներկրումը՝ 2,8մլրդ դոլարի ($1 - 393.28 դրամ)։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին