Տեղական ակտիվ խմբերի գրասենյակներ՝ Ազատումուտ և Այրում բնակավայրերում
Լուրեր |
Տավուշի մարզի Ազատամուտ և Այրում բնակավայրերում տեղի է ունեցել LEADER/համայնքի կողմից առաջնորդվող գյուղական զարգացման մեթոդաբանությամբ ստեղծված հինգ Տեղական ակտիվ խմբերից (ՏԱԽ) երկուսի՝ «Աղստևի Հովիտ» ՏԱԽ-ի և «Գանձոր» ՏԱԽ-ի գրասենյակների պաշտոնական բացման արարողությունը։ Նշված Տեղական ակտիվ խմբերը հիմնվել են ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագրի շրջանակներում ավելի քան 30 տարի Եվրոպական երկրների գյուղական համայնքներում հաջողությամբ կիրառվող LEADER/համայնքի կողմից առաջնորդվող գյուղական զարգացման մեթոդաբանությամբ, որը փորձնական կարգով իրականացվում է Հայաստանում՝ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի համեմատաբար փոքր և սակավ ռեսուրսներով գյուղական բնակավայրերում։
Ընդհանուր առմամբ, ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում Լոռիում և Տավուշում ստեղծվել են հինգ Տեղական ակտիվ խմբեր՝ ՏԱԽ-եր՝ «ներքևից վերև» ձևաչափով, որոնք ընդգրկում են Լոռու և Տավուշի գյուղական բնակավայրերի մեծ մասը։ Նման ձևաչափով ևս երեք ՏԱԽ ստեղծվել են նաև Շիրակի մարզում՝ ԵՄ ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման գործակալության ջանքերով։ Տախ-երը կազմված են պետական, մասնավոր և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, որոնք ներառական զարգացման սկզբունքին համապատասխան՝ մշակել են իրենց ռազմավարական գործողությունների ծրագրերը։ 2023 թ․-ի առաջին եռամսյակում յուրաքանչյուր ՏԱԽ սահմանեց զարգացման նպատակներ, որոնք պետք է իրականացվեն առաջին երկու տարիներին և հայտարարեց առաջին տեղական դրամաշնորհային մրցույթը: Նախանշված նպատակներին համապատասխանող և իրագործման համար պիտանի ճանաչված նախագծային առաջարկների ընտրությունից հետո հունիսին սկսվեց ՏԱԽ-երի առաջին ծրագրերի իրականացումը:Առաջիկայում, ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագրի կողմից նման գրասենյակներ կբացվեն նաև մյուս երեք՝ «Լոռվա Ձոր», «Տաշիր պլյուս» և «Ծիլի Ծով», Տեղական ակտիվ խմբերի համար, որը հնարավորություն կըձեռի ՏԱԽ-երին հաջողությամբ գործել և իրականացնել իրենց ռազմավարական ծրագրերը, մշակել ու իրագործել ՏԱԽ-երում ընդգրկված բնակավայրերի զարգացմանն ու կենսունակությանը միտված նորարար ու արդյունքահեն միջոցառումներ ու նախաձեռնություններ։
ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագրի մասին
ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրը աշխատում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում՝ որպես Եվրոպական միության «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ) հայեցակարգի մաս և նպատակ է հետապնդում Տեղական դերակատարներին ու բնակչությանն ակտիվորեն ներգրավել զարգացման գործընթացներում, ստեղծել տեղական զարգացմանն օժանդակող ենթակառուցվածքներ և բարելավել համապատասխան նախարարությունների ու մարմինների կարողություններն՝ ի նպաստ Հայաստանում ԵՄ ՀԱՏԶ մոտեցման հաջող իրականացմանը և կայունության ապահովմանը։
https://www.youtube.com/watch?v=hHWave92h6Q&t=197s Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 16:40
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
-
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40 -
Ինչո՞ւ է կաթվածահար եղել հեղուկ գազի շուկան
2026/05/01/ 16:27 -
Բալահովիտում երեխաների թունավորման և խմելու ջրի աղտոտման լուրերը կեղծ են․ Ջրային կոմիտե
2026/05/01/ 16:10 -
Հորմուզի նեղուցի փակումը տարածաշրջանը տանում է դեպի ռեցեսիա. Սինգապուրի վարչապետ
2026/05/01/ 16:06 -
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
2026/05/01/ 15:45 -
BRAND: YASAMAN ACCESSORIES
2026/05/01/ 15:01 -
Wildberries-ն ու OZON-ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները
2026/05/01/ 14:53 -
Հրապարակվել է «Ոսկե գնդակ 2026»-ի ֆավորիտների ցանկը
2026/05/01/ 14:52 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/01/ 14:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․