2023 թվականին ռուսները Հայաստանում 3400 բիզնես են գրանցել. Forbes
Լուրեր |
Forbes-ը հաշվել է, որ 2023թ. ընթացքում ՌԴ քաղաքացիները Հայաստանում գրանցել են մոտ 3400 իրավաբանական անձ, որից մոտ 2000-ը՝ անհատ ձեռներեց:
Եթե հաշվենք 2022թ. փետրվարից՝ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից, ապա այդ թիվը կազմում է 7328, իսկ ԱՁ-ների թիվը՝ 4983:
Հայաստանը այս ցանկում երրորդն է՝ Վրաստանից ու Ղազախստանից հետո: Մեր հարևան երկրում գրանցված բիզնեսների թիվը 2023-ին կազմել է շուրջ 13000, իսկ Ղազախստանում՝ 6100: Հայաստանին համարժեք ցուցանիշ ունի Չեռնոգորիան: Ռուսները հաճախ նաև իրենց բիզնեսը տեղափոխում են Սերբիա, Թուրքիա, ԱՄԷ և Ուզբեկստան:
Ռուս սեփականատերեր ունեցող շուրջ 700 ընկերությունների խորհրդատվական ծառայություններ մատուցող Team2B ընկերության հիմնադիր Վլադիմիր Շատվերովը նշում է, որ գրանցված ԱՁ-ների ճնշող մեծամասնությունը ՏՏ ոլորտի մասնագետներ են, ովքեր այդ տարբերակով շարունակում են իրենց նախկին գործատուի հետ աշխատանքը: Միաժամանակ, նրանք, որպես կանոն, օգտվում էին ՏՏ սկսնակ ընկերություններին տրամադրվող արտոնությունից: Սակայն, 2024թ.-ից, տրամադրվող արտոնությունների շարքից հանվեց շահութահարկի արտոնությունը, ինչը շատերին կարող է դրդել տեղափոխվելու Վրաստան:
«Ռուս ձեռնարկատերերին Հայաստանում գրավում է բանկային համակարգի համեմատաբար մեղմ մոտեցումները ՌԴ քաղաքացիների նկատմամբ, Հայաստանի՝ ԵԱՏՄ երկիր լինելու հանգամանքը, ինչպես նաև վերոնշյալ ՏՏ արտոնությունները, որն այսուհետ մասամբ է գործելու: Իսկ որպես խոչընդոտ կնշեմ ներքին շուկայի փոքր ծավալը, ՌԴ հետ լոգիստիկ հաղորդակցության սահմանափակ և թանկ լինելը, ինչպես նաև ՌԴ հետ ինտեգրացիայի բարձր մակարդակը. շատերը զգուշանում են, որ իրենց վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի Ռուսաստանին»,-կարծում է Վլադիմիր Շատվերովը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.