Ի ՞նչ է սպասվում 08.09.2023-ին
????«Հանրային խորհուրդ. օղակ քաղաքացիների ու իշխանությունների միջև: Իսկ պե՞տք էայն»
Մեդիա կենտրոնում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14-ին, տեղի կունենա «Հանրային խորհուրդ. օղակ քաղաքացիների ու իշխանությունների միջև: Իսկ պե՞տք է այն» թեմայով քննարկում:
????Project Management-ի բաց դաս, սեմինար
Holiday Inn Express Hotel-ում սեպտեմբերի 8-ին ժամը 19-ին տեղի կունենա Project Management-ի բաց դաս, սեմինար։ Սեմինարը կանցկացնի Project Management-ի փորձառումասնագետ Արթուր Ասլանյանը։ Մուտքն անվճար է։
????«Ուր են տանում փոփոխությունները ԵՊՀ-ում»
Մամուլի ազգային ակումբում սեպտեմբերի 8-ին, ժամը 11-ին տեղի կունենա հանդիպում ԵՊՀԶարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի հետ: Թեման՝ «Ուր են տանում փոփոխությունները ԵՊՀ-ում»։
????Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպում
Թուքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպում։ Դիտումը՝ Լոֆթում սեպտեմբերի 8-ին ժամը` 22:45-ին։
????«Քրիստոնյա Հայաստան. 4-9-րդ դարեր» ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 18-ին, տեղի կունենամշտական ցուցադրության՝ «Քրիստոնյա Հայաստան. 4-9-րդ դարեր» խորագրովցուցասրահների վերաբացման արարողությունը։
????Հովհաննես և Դավիթ Բեջանյանների հիշատակը հավերժացնող հուշատախտակ
Սայաթ-Նովայի պողոտաում սեպտեմբերի 8-ին, ժամը 16-ին տեղի կունենա ՀԽՍՀվաստակավոր նկարիչ, հայ անվանի քանդակագործ Հովհաննես Բեջանյանի և նրա որդու՝անվանի քանդակագործ Դավիթ Բեջանյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակիբացումը։
????«Տարվա թռչուն» ամենամյա կրթական արշավ
Դիլիջան ազգային պարկում թռչնադիտարկում իրականացնելու համար սեպտեմբերի 8-ին՝ժամը 08-ին, Իսահակյան 18 հասցեից խումբը մեկնելու է Պարզ լիճ։ Քայլարշավիերկարությունը 8 կմ է: Տրանսպորտը և հեռադիտակները տրամադրվելու են։

