Զինապահ. Միասին՝ զինվորիս կողքին...
Լուրեր |
Զինապահ. նոր անուն բայց տարիների աշխատանք: Հիմնադրամը ռեբրենդինգի հետևանքով ներկայանում է նորովին՝ խորհրդանշելով զենք պահող և հայրենիքի սահմանները պաշտպանող մեր քաջ արծիվներին:
«1000+» անվանումը ավելի հայտնի է, եւ այդ անվանումը որեւէ կերպ ինտեգրված չէ հիմնադրամի վիզուալ ինքնության ծրագրում կամ համակարգում: Մենք ունենք լոգո՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ եւ հանրության կողմից ճանաչված անուն՝ 1000+»,-ասաց ԶԱՀ Հանրային կապերի և հաղորդակցման տնօրեն Նարինե Գալստյանը:
Նրա 1000+ անվանումն այլեւս չի արտահայտում հիմնադրամի ռազմավարական ուղղվածությունը:
«Բացի այդ, «1000+» անվանումը հանրության կողմից տարբեր դրսեւորումների ու հոլովումների է արժանացել: Համադրելով մեր պատկերացումները՝ համադրելով մեր ուսումնասիրության հետ, վստահաբար որոշում կայացրեցինք, որ հիմնադրամի համար պետք է նոր անուն մշակել, նոր վիզուալ ինքնություն ունենալ, որը մի քանի նպատակ պետք է հետապնդեր»,- ասաց ԶԱՀ Հանրային կապերի և հաղորդակցման տնօրեն Նարինե Գալստյանը:
Լինել նույնական լոգոյի եւ անվան հետ, լինել հեշտ հիշվող և արտահայտել հիմնադրամի ռազմավարական ուղղվածությունը: Հիմնադրամի նպատակն ու առաքելությունն է՝ համախմբել ազգին` կանգնելու զինծառայողների եւ նրանց ընտանիքների կողքին, ապահովելու նրանց ֆինանսական կայունությունն ու արժանապատիվ կյանքը:
«Զինապահի շահառուներ են հանդիսանում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքները և 1-ին ու 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները՝ ժամկետայինները, կամավորները, սպայական կազմը, պարտադիր ժամկետայիններ և պայմանագրային ծառայողներ»,- ասաց ԶԱՀ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը:
2017-2022թթ. Զինապահը հատուցում է տրամադրել 5,090 շահառուի։ Միայն 2022թ․ շահառու է դարձել 411 զինծառայող, մինչդեռ 2023թ․1-ին եռամսյակում՝ 52 զինծառայող։
«Մենք 2022 թվականին տրամադրել ենք 16.8 մլրդ դրամի հատուցում, որն իր մեջ ներառում է 5.7 մլրդը, որը տրամադրվել է միայն 4-րդ եռամսյակում և ընդհանուր 71 մլրդ դրամի հատուցումներ ենք տրամադրել 2017-2022 թթ ընթացքում»,- ասաց ԶԱՀ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը:
Իր գոյության վեց տարվա ընթացքում հիմնադրամի եկամուտները պարտադիր վճարներից կազմել է ավելի քան 95 մլրդ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 9 մլրդ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 10 մլրդ դրամ։ Կատարվել են հատուցումներ 70,9 մլրդ դրամ։
«Ինչպես է լինում ամբողջ գործընթացը: Դիմում են Պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության բաժին, լրացնում են դիմումը, դիմումը «գալիս է» Զինապահ՝ մեր հիմնադրամ, մենք ունենք հատուցման խորհուրդ, խորհրդի նիստով ներկայացվում է վճարման վերաբերյալ դրական կամ բացասական պատասխան (եթե փաստաթղթավորումն ամբողջական չէ, ապա ուղարկում ենք ամբողջական դարձնելու), այնուհետև բացվում է բանկային հատուկ հաշիվ , տվյալ շահառուի անունով, իսկ եթե զոհված է, հատուցումը ստանում են ընտանիքի անդամները»,- ասաց ԶԱՀ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը:
Կախված զինվորական կոչումից տրամադրվում է 5-10 մլն դրամ միանվագ գումար, իսկ մնացածը 20 տարվա ընթացքում: Oրինակ ժամկետային զինծառայողի համար տրամադրվու է 48 մլն դրամ: ԶԻՆԱՊԱՀԻ միջոցները գոյանում են՝ Զինապահի ակտիվների կառավարումից, Հայաստանի և Արցախի հարկատուների կողմից վճարվող պարտադիր վճարներից, նվիրաբերություններից, որոնք ստացվում են ամբողջ աշխարհից:
«Իր ստեղծման օրվանից որդեգրել է գործունեության թափանցիկ հաշվետվողականության սկզբունքը: Ուստի նման հանդիպումները շատ կարևոր են մեզ համար: Ավելորդ է ասել, որ 2020 թվականը և դրան հաջորդող տարները լի էին դժվարություններով և բոլորս փորձության ենթարկվեցինք»,- ասաց ԶԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Իրինա Սեյլանյանը:
Զինապահը եզակի հիմնադրամ է տարածաշրջանում, որին Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտադիր վճար է կատարում իր աշխատավարձից։ Զինապահն աջակցում է 5,145 զինծառայողի և նրանց ընտանիքներին: 2017թ-ից ի վեր հիմնադրամը տրամադրել է ավելի քան 76 մլդ․ դրամ հատուցում։
Զինապահն ազգային համախմբման եզակի հարթակ է, որը հասարակության մեջ սերմանելու է ամուր արժեքներ, համոզմունքներ և վերաբերմունք: Միասին՝ զինվորիս կողքին:
https://www.youtube.com/watch?v=V2tBdGtIZrM
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Փետրվարի 16-ի կարևոր լուրերը
2026/02/16/ 19:19 -
Հայաստանի ֆոնդային բորսայի և Ռուս-հայկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
2026/02/16/ 18:34 -
IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում
2026/02/16/ 18:20 -
Սառեցված հաշիվների պատճառով 22 հազար աշխատող չի ստացել աշխատավարձ և վերջնահաշվարկ․ Արցախի տեղեկատվական շտաբ
2026/02/16/ 17:44 -
285 մլն դրամ տույժ և դադարեցված լիցենզիա․ ՀԾԿՀ-ի 2025 թվականի հաշվետվությունը՝ թվերով
2026/02/16/ 17:26 -
Հունվարին ՀԴՄ խախտումների համար տուգանվել է 454 հարկ վճարող՝ 171 մլն դրամով
2026/02/16/ 15:04 -
Գերմանիան կերկարաձգի սահմանային վերահսկողությունը մինչև սեպտեմբերի 15-ը
2026/02/16/ 15:02 -
ՏՏ ոլորտի ու ռազմարդյունաբերության արդյունքները Հայաստանում․ կարևոր շեշտադրումներ՝ ԲՏԱ նախարարի ասուլիսից
2026/02/16/ 14:24 -
Իրանի ԱԳ նախարարը Ժնևում կհանդիպի ԱԷՄԳ ղեկավարին՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ
2026/02/16/ 12:50 -
ՏՏ ընկերությունների թիվը Հայաստանում 2017-ի համեմատ աճել է 18,5 անգամ
2026/02/16/ 11:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․