Անվճար բիզնես դասընթացներ՝ օրգանական սնունդ արտադրողների համար
Լուրեր |
Ակբա բանկը Հայաստանում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ
իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի շահառուների համար իրականացրել է
եռօրյա բիզնես դասընթացներ։
Բիզնես դասընթացների թեմաները եղել են «Ծախսերի վերահսկողությունը», «Դրամական հոսքերի
կառավարումն» ու «Թվային մարքեթինգը», որոնց արդյունքում մասնակիցները բիզնեսի օպտիմալ կառավարման
համար ստացել են տեսական և գործնական գիտելիքներ, մարքեթինգային մի շարք գործիքների կիրառման
հմտություններ։
Դասընթացները վարել են բանկի փորձառու աշխատակիցները։
Ակբա բանկի կողմից կազմակերպվող առաջիկա բիզնես դասընթացների մասին կարող եք տեղեկանալ
այստեղ։
Ակբա բանկի բիզնես դասընթացներին հնարավորություն ունեն մասնակցել Հայաստանում գրանցված բոլոր
ՓՄՁ-ների ղեկավարները և որոշում կայացնող անձինք։
Բիզնես դասընթացները իրականացվում են հետևյալ թեմաներով.
1. Ֆինանսական որոշումների կայացում
2. Բիզնեսի զարգացումն անկայունության պայմաններում
3. Գործնական մարքեթինգ
4. Թվային մարքեթինգ
5. Դրամական հոսքերի կառավարում
6. Ծախսերի վերահսկողություն
7. Շրջանառու կապիտալի ավելացում
8. Բիզնես ցիկլեր և ԱՆՊ կառավարում
9. Հյուրատան անձնակազմի մոտիվացում և պահպանում
10. Հյուրատնային ծառայությունների մարքեթինգ
11. Հյուրատնային ծառայությունների վաճառք
12. Հոգատարություն հյուրերի հանդեպ
Ակբա բանկը Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով անվճար բիզնես
դասընթացների շարքն իրականացնում է 2013 թվականից: Առ այսօր բանկի կողմից անցկացվել է 124 բիզնես
դասընթաց, որին մասնակցել է շուրջ 1800 ՓՄՁ ղեկավար 1000-ից ավել ընկերություններից։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 15:08
Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին իր մասնակցությունը
Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին։
-
Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ
2026/03/05/ 15:35 -
Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին իր մասնակցությունը
2026/03/05/ 15:08 -
Նոր ակցիա Երևան Մոլում՝ մարտի 8-ին ընդառաջ․ Idram&IDBank
2026/03/05/ 14:30 -
Հայաստանում հարցված միգրանտների 80%-ը դրական է գնահատում իրենց նկատմամբ վերաբերմունքը
2026/03/05/ 14:27 -
Որ խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակը․ մանրամասներ
2026/03/05/ 14:11 -
Էլեկտրամոբիլների գույքահարկը կնվազի․ թվային օրինակներ
2026/03/05/ 12:57 -
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերի հարձակումը
2026/03/05/ 12:54 -
Կրիպտոխարդախության աճը Հայաստանում և թոքենների փոխարինումը որպես ամենալուռ սխեմաներից մեկը
2026/03/05/ 12:39 -
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը (տեսանյութ)
2026/03/05/ 12:28 -
Պետական բոլոր նպաստների ու կենսաթոշակների վճարումներն անցնում են անկանխիկ համակարգի․ ինչ պետք է իմանան քաղաքացիները
2026/03/05/ 12:04
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»