Բիզնեսի ֆինանսավորման նոր ծրագիր կանանց համար
Լուրեր |
Ոգեշնչված գործարար կանանցով․ Ակբա բանկը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ մեկնարկել է ֆինանսական աջակցության նոր նախագիծ, որի նպատակն է ամրապնդել բիզնեսում կինգործարարների ներգրավվածությունը։
«Մենք կարծում ենք, որ երկրի մակարդակով ունենք շատ մեծ պահուստային պոտենցիալ։ Պետք էխրախուսել կանանց, օժանդակել, ցույց տալ որոշակի հնարավորություններ և այդ հնարավորություններից օգտվելու եղանակը։ Ակբա բանկը իր միջոցառումների շարքով, բոլոր գործողություններով փորձում է այդ ամենը իրականություն դարձնել»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
«ՎԶԵԲ-ը կարևորում է գենդերային հավասարությունն անցումային գործընթացում և հենց մեզ մոտ էլ ղեկավար պաշտոններում շատ են կանայք։ ՎԶԵԲ-ը ձգտում է աջակցություն տրամադրել կանանց կողմից կառավարվող փոքր ու միջին ձեռներեցությանը, որպեսզի նրանք կարողանան տնտեսական աճ ապահովել, ստեղծել աշխատատեղեր, զարգացնել իրենց հմտությունները և հենց այս նպատակով սկսեցինք աջակցության «Կանայք բիզնեսում» ծրագիրը»,- նշել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։
«Կանայք բիզնեսում» ծրագրի ֆինանսավորման պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
«Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում փոքր և միջին ձեռնարկությունների կին ղեկավարների համար կիրականացվեն նաև մենթորինգ, բիզնես դասընթացներ, խորհրդատվություն՝ բիզնեսում կանանց ոգեշնչելու և նոր գաղափարներ իրագործելու նպատակով։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահկսվում է ՀՀ ԿԲ կողմից։
https://www.youtube.com/watch?v=7lkfsRMUiGY
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանում հարցված միգրանտների 80%-ը դրական է գնահատում իրենց նկատմամբ վերաբերմունքը
2026/03/05/ 14:27 -
Որ խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակը․ մանրամասներ
2026/03/05/ 14:11 -
Էլեկտրամոբիլների գույքահարկը կնվազի․ թվային օրինակներ
2026/03/05/ 12:57 -
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերի հարձակումը
2026/03/05/ 12:54 -
Կրիպտոխարդախության աճը Հայաստանում և թոքենների փոխարինումը որպես ամենալուռ սխեմաներից մեկը
2026/03/05/ 12:39 -
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը (տեսանյութ)
2026/03/05/ 12:28 -
Պետական բոլոր նպաստների ու կենսաթոշակների վճարումներն անցնում են անկանխիկ համակարգի․ ինչ պետք է իմանան քաղաքացիները
2026/03/05/ 12:04 -
«Մեղրիի սահմանային անցակետի» դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը երկարաձգվել է
2026/03/05/ 12:01 -
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար ևս 88 հողամասեր հանրային գերակա շահ են ճանաչվել
2026/03/05/ 11:55 -
Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել դիզելային վառելիք
2026/03/05/ 11:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»