34 տարի անց բացվել է արքայադուստր Դիանայի փակած պարկուճը
Լուրեր |
Պարկուճում հայտնաբերվել է 90-ականների իրական «ժամանակի պատկերը»․
Լոնդոնում 34 տարի անց բացվել է արքայադուստր Դիանայի փակած պարկուճը։ Այն 1991 թվականին տեղադրվել էր Great Ormond Street Hospital-ում (GOSH)՝ Դիանայի անմիջական մասնակցությամբ, և բացվել է հիվանդանոցի մանկական ուռուցքաբանական նոր կենտրոնի շինարարության մեկնարկին։
Պարկուճում հայտնաբերվել է 90-ականների իրական «ժամանակի պատկերը»․ Քայլին Մինոուգի CD-ն, գրպանային հեռուստացույց, արևային հաշվիչ, բրիտանական մետաղադրամներ, ծառերի սերմեր, վերամշակված թուղթ և այլ խորհրդանշական իրեր։
Դրանք ընտրել էին այն ժամանակվա BBC մրցույթի երկու հաղթող երեխաները՝ Դևոնից 11-ամյա Դեյվիդ Ուոթսոնը և Նորվիչից 9-ամյա Սիլվիա Ֆուլքսը։ Իսկ արքայադուստր Դիանան պարկուճի մեջ դրել էր իր լուսանկարը և The Times օրաթերթի մեկ օրինակ՝ Գոլֆյան պատերազմի մասին վերնագրերով։
Նշենք, որ Դիանան GOSH-ի նախագահն էր 1989-ից մինչև իր մահը՝ 1997թ․-ը։ Նա կենտրոնական դեր էր խաղացել Wishing Well Appeal բարեգործական արշավում, որի շնորհիվ հավաքվել էր շուրջ 54 միլիոն ֆունտ (այսօր համարժեք մոտ 200 միլիոն ֆունտին)։
Դիանան հաճախ էր այցելում հիվանդանոցի պալատներ, զրուցում երեխաների հետ, նստում նրանց մահճակալների մոտ և ջերմությամբ վերաբերվում նրանց՝ կոտրելով հիվանդների վախը։

Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան
2026/03/11/ 15:10 -
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին
2026/03/11/ 14:22 -
Տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
2026/03/11/ 13:31 -
Էներգետիկայի միջազգային գործակալությունը կարող է ռեկորդային ծավալի նավթ հանել ռազմավարական պահուստներից
2026/03/11/ 12:23 -
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հրավիրվել է դիտորդական առաքելություն իրականացնելու ՀՀ ընտրություններին
2026/03/11/ 12:17 -
Թեյլոր Սվիֆթի կարողությունը հասել է 2 մլրդ դոլարի
2026/03/11/ 12:14 -
ԵՄ-ն կշարունակի Ուկրաինայի ֆինանսավորումը նույնիսկ վետոյի դեպքում․ Politico
2026/03/11/ 12:09 -
Երևանի օդի ջերմաստիճանի առանձնահատկությունները 2026թ. փետրվար-մարտին․ հետաքրքիր պատկեր
2026/03/11/ 12:07 -
2018-2025 թվականներին պետությանը վերադարձվել է շուրջ 291.7 մլրդ դրամի գույք և միջոցներ
2026/03/11/ 11:51 -
Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում վերջին 3 օրվա ընթացքում ռուսական ցորենի 2-րդ խմբաքանակը
2026/03/11/ 11:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.