ABNews
Կառուցապատողների հայկական ասոցիացիա․ ամփոփում և նոր անելիքի նախանշում
Լուրեր | 2023/03/17 11:19

2022 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է աննախադեպ աճ: Ամբողջական պատկերում մեծ դեր ունի կառուցապատման ոլորտը: Շինարարությունը թափ է հավաքում, ոլորտը զարգանում է, բայց նաև բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Ոլորտի խնդիների լուծման ուղղությամբ 2022-ին մեծ աշխատանք է կատարել կառուցապատողների հայկական ասոցիացիան:
Մասնավոր հատվածի ակտիվ գործակցությունը պետական կառավարման մարմինների, մատակարար կազմակերպությունների հետ, լուրջ արդյունքներ է գրանցել: Գազամատակարարման ցանցի արդիականացումն է կառուցապատողների համար գերխնդիր դարձած բացերից մեկը: Կառուցապատողների ասոցիացիան Գազպրոմ Արմենիա ընկերության հետ լուրջ աշխատանք է տարել հարցը կարգավորելու համար: Գազիֆիկացման հնարավորություն է պետք ստեղծել նորակառույցների համար. սա է հարցը: Դրվագային լուծումներ կան, բայց գազամատակարարման հետ կապված խնդիրները դեռ շարունակվում են: Գումարվում են նաև ենթակառուցվածքային նոր խնդիրներ. ջրամատակարարում, կոյուղի: Հարցը համակարգային լուծում է պահանջում։ Տեղական տուրքերի և վճարումների մասին օրենքն էր նաև կառուցապատողներին անհանգստացնում։ Դրանով էականորեն բարձրանում է շինթույլտվության երկարաձգման տուրքը:
Պետական մարմինիների հետ ասոցիացիայի ներկայացուցիչները խոսել են, բանակցել ու գոնե կարողացել են դրույթը երկարաձգել, այն ուժի մեջ կմտնի միայն հուլիսին: Իսկ ժամկետները հաճախ են խախտվում, վստահեցնում են կառուցապատողները: Քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվում են կրկնակի և եռակի ուշ ժամկետում, քան նախատեսված է օրենսդրությամբ: Ասոցիացիան քայլեր է նախաձեռնել նաև այս հարցի կարգավորման համար: Աշխատում է կառուցապատողների ասոցիացիան բոլոր այս խնդիրների լուծման ուղղությամբ, պետական մարմինների հետ գործակցության շնորհիվ ընդունվում են բազմաթիվ իրավական ակտեր ու օրենքներ, որոնք բարելավում են կառուցապատման ոլորտը: Կառուցապատողնների ասոցիացիայում վեր են հանում նաև, այսպես ասած, մաշված բազմաբնակարանների խնդիրը:
Տարածաշրջանում գրանցվող ամենօրյա ուժգին երկրաշարժերը անհանգստացնող են նաև սեյսմիկ գոտում գտնվող եվ հին բնակֆոնդ ունեցող մեր երկրի համար: Կառուցապատողների ասոցիացիան նախատեսում է պիլոտային ծրագիր իրականացնել Երևանի հին բնակֆոնդ ունեցող որևէ թաղամասում։ Սա ոչ միայն քաղաքաշինական խնդիր է, այլև անվտանգային, ասում են ասոցիացիայի անդամները ու հույս հայտնում, որ պետություն-մասնավոր հատված գործակցության շնորհիվ այդ ծրագիրը ևս կհաջողի:
https://www.youtube.com/watch?v=diCZOKjBOLI
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
