ABNews

ԿԲ-ն միացել է ՀԲ Պահուստների կառավարման գործընկերության ծրագրին

Լուրեր | 2024/01/22 07:47

ԿԲ-ն միացել է ՀԲ Պահուստների կառավարման գործընկերության ծրագրին
Հայաստանի Կենտրոնական բանկը միացել է Համաշխարհային բանկի Պահուստների կառավարման եւ խորհրդատվական գործընկերության ծրագրին (ՊԿԽԳ): Կենտրոնական բանկն անդամակցել է ՊԿԽԳ-ին 2006-2014 թթ., որի ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել միջազգային պահուստների կառավարման գործընթացներում: ԿԲ-ից հայտնում են, որ ՊԿԽԳ-ի հետ նորացված անդամակցության շրջանակում փորձագիտական աջակցություն կտրամադրվի պահուստների կառավարման գործառնությունները բարելավելու եւ ԿԲ-ի նոր անձնակազմի վերապատրաստման համար: «Մենք ուրախ ենք ողջունելու Կենտրոնական բանկի «վերադարձը» ՊԿԽԳ: Մեզ համար պատիվ է վայելել նրանց վստահությունը եւ մասնակցությունը Գործընկերության ծրագրին»,- ասել է Համաշխարհային բանկի փոխնախագահ եւ գանձապետ Խորխե Ֆամիլիարը: «Մենք ուրախ ենք, որ կրկին միանում ենք ՊԿԽԳ-ն-ին, քանի որ Գործընկերության հետ մեր նախկին փորձը հաջողված պատմություն էր: Համաշխարհային բանկի հետ մեր համագործակցությունը դիտարկում ենք որպես համաշխարհային մակարդակով հանրային ակտիվների կառավարման գերազանցության տանող հստակ ուղի»,- հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը