Աշխարհի 3 խոշոր ֆինանսական հաստատությունները սկսել են ֆինանսական գործիքների թոկենիզացման աշխատանքները
Լուրեր |
Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը և Միջազգային հաշվարկների բանկը սկսել են աշխատել ֆինանսական գործիքների թոքենիզացիայի ուղղությամբ: Գործընթացին մասնակցում է նաև Շվեյցարիայի կենտրոնական բանկը, որը հայտնի է թոքենիզացիայի ոլորտում իր ծավալուն աշխատանքով,- գրում է fintech.am-ը:
Աշխարհի երեք խոշոր ֆինանսական հաստատություններն առաջին անգամ միավորել են ուժերը՝ ուսումնասիրելու թոքենիզացիան, մի գործընթաց, որը նախատեսում է ավանդական ակտիվների վերափոխումը եզակի կոդավորված թոքենների, որոնք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ համակարգերում:
Ծրագրի առաջին փուլում շեշտը դրվելու է փաստաթղթաշրջանառության պարզեցման վրա, հատկապես Համաշխարհային բանկի միջոցներին հարուստ երկրների ներդրումների համատեքստում, որոնք աջակցում են ավելի քիչ զարգացած երկրներին:
Հատուկ ուշադրություն է դարձվել կենտրոնական բանկի թվային արժույթների (CBDC) թեմային: Միջազգային հաշվարկների բանկի ներկայացուցիչներն ընդգծել են գլոբալ կանոնների և տեխնոլոգիական ստանդարտների մշակման անհրաժեշտությունը, որոնք թույլ կտան այս արժույթներին անխափան կերպով ինտեգրվել միջազգայնորեն և ապահովել դրանց համատեղելիությունը գոյություն ունեցող վճարային համակարգերի հետ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դեպի Երևան թռիչքների զանգվածային չեղարկումներ են
2026/05/08/ 16:19 -
Մի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին
2026/05/08/ 15:54 -
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
2026/05/08/ 15:45 -
Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին
2026/05/08/ 15:35 -
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը (տեսանյութ)
2026/05/08/ 14:27 -
Հանտավիրուսը տարածվում է․ ինչ իրավիճակ է Հայաստանում
2026/05/08/ 14:07 -
ԿԲ-ն հաստատել է 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը
2026/05/08/ 14:02 -
Հորմուզի «թակարդը». թվեր և փաստեր
2026/05/08/ 12:18 -
Կասեցվել է լցակայանի շահագործումը
2026/05/08/ 12:16 -
ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել օրենքի շրջանակներում (տեսանյութ)
2026/05/08/ 12:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․