Հայաստանում ֆինանսական ծառայություններն ավելի հասանելի կլինեն. ԿԲ
Լուրեր |
Կենտրոնական բանկը (ԿԲ) վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգը․ կանոնների վրա հիմնված կարգավորումից անցում է կատարվել սկզբունքների վրա հիմնված կարգավորման:
ԿԲ-ից հայտնել են, որ ֆինանսական կազմակերպություններն այսուհետ կարող են ինքնասպասարկման սարքերի միջոցով մատուցել իրենց լիցենզիայով թույլատրված բոլոր ֆինանսական գործառնությունները՝ պահպանելով ԿԲ սահմանած սկզբունքները:
«Այս փոփոխությունները սպառողներին հնարավորություն կտան շուրջօրյա եւ հասանելի վայրերում օգտվելու ինքնասպասարկման սարքերի միջոցով առաջարկվող ծառայությունների ընդլայնված շարքից՝ առանց ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության։
Փոփոխություններով հնարավորություն է ընձեռվել բանկերին տեղադրել բազմաֆունկցիոնալ ինքնասպասարկման սարքեր բանկի գլխամասի եւ մասնաճյուղերի տարածքից դուրս գտնվող այլ վայրերում եւս։ Վարկային կազմակերպությունները եւ փոխանակման կետերը ինքնասպասարկման սարքերով կկարողանան մատուցել իրենց լիցենզիայով նախատեսված ծառայությունները: Վճարահաշվարկային կազմակերպություններին թույլատրվել է բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացնել կանխիկի տրամադրման ծառայություններ, եթե վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից շահագործվող սարքերն ունեն համապատասխան տեխնիկական եւ ծրագրային հնարավորություններ»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/13 20:00
Ապրիլի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/13 19:19
Ապրիլի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 13-ի կարևոր լուրերը
2026/04/13/ 20:00 -
Ապրիլի 13-ի բիզնես լուրերը
2026/04/13/ 19:19 -
Որոշումների արվեստը անորոշության պայմաններում․ հաջողության բանաձև
2026/04/13/ 18:26 -
Հայաստանն ու Կատարը քննարկում են ներդրումների և տնտեսական համագործակցության խորացումը
2026/04/13/ 17:57 -
ԵՄ-ն փորձում է ապաշրջափակել Ուկրաինային 90 մլրդ եվրոյի օգնությունը
2026/04/13/ 17:55 -
Նավթի պահանջարկը կշարունակի աճել մինչև 2027 թվականը․ ՕՊԵԿ+
2026/04/13/ 17:52 -
REXUS և «Գիտոկեր»․ խաղ, որտեղ որոշումները դառնում են կապեր
2026/04/13/ 17:40 -
«Հաղթողը վերցնում է ամեն ինչ». ինչու է կարևոր դիվերսիֆիկացիան
2026/04/13/ 17:17 -
Մանկական նստատեղերի օգտագործումը 71–82%-ով նվազեցնում է երեխաների վնասվածքներ ստանալու ռիսկը
2026/04/13/ 17:14 -
Թուրքական բրենդները լքում են ռուսական շուկան
2026/04/13/ 16:39
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
REXUS և «Գիտոկեր»․ խաղ, որտեղ որոշումները դառնում են կապեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 12, 2026 Թ․
Ակբա Լիզինգը հատուկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2026-ին