2022-ին աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 24.8%
2022 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 24.8%: 2021 թվականի համեմատ այն նվազել է 1.7 տոկոսային կետով։ Վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» հերթական տարեկան զեկույցը։ Հայաստանում ծայրահեղ աղքատության մակարդակն էլ 1.2% է։ Բնակչության այս հատվածը անկարող է բավարարել սննդամթերքի նվազագույն պահանջները։ Բնակչության բարեկեցության, կենսամակարդակի գնահատման կարևոր քանակական ցուցանիշ է համարվում տվյալ երկրում աղքատության մակարդակը։ Աղքատությունն արտահայտվում է տարբեր ձևերով և շոշափում կյանքի տարբեր կողմերը՝ սպառում, պարենային անվտանգություն, առողջություն, կրթություն, իրավունքներ։ Եթե ոչ նյութական աղքատության բնորոշիչներ կարող են լինել վատ առողջությունը, կրթական ցածր մակարդակը, սոցիալական անտեսվածությունը, անպաշտպանվածությունը և այլն, ապա նյութական աղքատության հիմնական չափանիշը սպառումն է։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում