Կառավարությունը կհատկացնի 2 միլիարդ դրամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար։
Կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարի խոսքով՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի 50 հազարական դրամ։ «Այս նախագծով առաջնահերթ առաջարկում ենք հատկացնել 2 միլիարդ դրամ 40 հազար շահառուի հաշվարկով»,- նշեց Մկրտչյանը։ Նախարարը հիշեցրեց, թե ովքեր կարող են օգտվել այս ծրագրից։ «Նախ ծրագրից կարող են օգտվել 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառուները, իսկ միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, ում բանկային հաշիվներում հոկտեմբերի 2-ի դրությամբ եղել է 2 միլիոն դրամից ավել գումար, Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում ունեցել են հաշվառում սեպտեմբերի 19-ից առաջ, բացակայում են Հայաստանի Հանրապետությունից կամ նոյեմբերի 15-ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում և հյուրատներում»,- ասաց Մկրտչյանը։ABNews
Կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար
Լուրեր | 2023/11/23 05:41

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/17 17:08
Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ վարչապետ
Հանքարդյունաբերության ոլորտի կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ Հայաստանի քաղաքացիները ոլորտը համարեն իրենցը, այսինքն օտարության ու շահագործման տպավորություն չթողնի ոլորտը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի ժամանակ«Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է, այսինքն իրականացնողն է տեխնոլոգիական գործու...

Լուրեր | 2026/10/17 17:04
Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։Փաստաթուղթը ստորագրվել է Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026 համաժողովի շրջանակում և նախատեսում է լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոնի (think tank) ստեղծում։Կենտրոնը կծառայի որպես հետազոտությունների, քա...

Լուրեր | 2026/10/17 15:39
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն
Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը արդեն իսկ հանքարդյունաբերությունն է, իսկ ապագայում էլ ավելի կդառնա, այս մասին Mining Forum Armenia 2026-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց «ԶՊՄԿ»-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։«Ասոցիացիան արդեն երրորդ տարին է, ինչ անցկացնում է այս ֆորումը: Սա երկրում ամենաներկայացուցչական հարթակն է՝ տարբեր կողմերի նախ և առաջ կառավարության ու ընդերքօգտագործողների, ինչպես նաև սպա...

Լուրեր | 2026/10/16 20:20
Հոկտեմբերի 16-ի կարևոր լուրերը
1. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել COP-17 գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանըԿենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:Պատմական ակնարկ. Վարչապետը նշել է, որ 1990-ականների էներգետիկ ճգնաժամի և ԽՍՀՄ փլուզման դժվարին տարիներին բնությունը մեծապես աջակցեց բնակչությանը, սակայն կրեց ծանր վնասներ (զանգվածային անտառահատումներ, որսա...

