Եվրամիությունն ամբողջությամբ կարգելի թիրախային գովազդը Facebook-ում և Instagram-ում
Լուրեր |
Տվյալների պաշտպանության եվրոպական խորհուրդը (EDPB) համաձայնել է երկարացնել «վարքագծային» գովազդի արգելքը Facebook և Instagram-ում, որը նախկինում ներդրվել էր ԵՄ անդամ չհանդիսացող Նորվեգիայի կողմից, Եվրամիության և Եվրոպական տնտեսական տարածքի բոլոր 30 երկրներում, հայտնում է Reuters գործակալությունը։
Նման գովազդի սահմանափակումը, որը թիրախավորում է յուրաքանչյուր օգտատիրոջ անհատապես՝ հավաքագրելով նրա տվյալները, մեծ հարված է ԱՄՆ տեխնոլոգիական հսկային Meta Platforms-ին, որին պատկանում են երկու խոշորագույն սոցիալական ցանցեր՝ Facbook և Instagram։ Տվյալների պաշտպանության եվրոպական խորհրդի որոշումն, ըստ էության, գործողությունների ուղեցույց է Իռլանդիայի համապատասխան կարգավորող մարմնի համար, որտեղ գտնվում է Meta-ի եվրոպական կենտրոնակայանը: Վերջինս երկու շաբաթվա ընթացքում պետք է մշտական արգելք մտցնի ընկերության կողմից նպատակային գովազդի օգտագործման վրա, ասվում է EDPB-ի հայտարարության մեջ։
Meta-ն արդեն ասել է, որ ԵՄ-ի և ԵՏԱ-ի օգտատերերին հնարավորություն կտա որոշելու՝ տեսնե՞լ նման գովազդ, թե՝ ոչ և նոյեմբերին կառաջարկի կանոնակարգիչներին համապատասխան բաժանորդագրության մոդել: «EDPB անդամները մի քանի շաբաթ է, ինչ տեղյակ են այս ծրագրի մասին, և մենք արդեն երկխոսության մեջ ենք մտել նրանց հետ՝ բոլոր կողմերի համար գոհացուցիչ արդյունքի հասնելու համար», — ասել է ընկերության ներկայացուցիչը:
Ըստ Datatilsynet-ի՝ եթե արգելքը մտնի ուժի մեջ, որոշումը կազդի Եվրոպայում Facebook-ի և Instagram-ի շուրջ 250 միլիոն օգտատերերի վրա։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․