Նախատեսվում է 10 անգամ բարձրացնել արտահանվող ենթաակցիզային ապրանքների պետական տուրքի դրույքները
Լուրեր |
Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել արտահանվող ենթաակցիզային ապրանքների պետական տուրքի դրույքները։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 18-ին ասել է Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արթուր Մանուկյանը,- գրում է News.am-ը:
«Պետտուրքը գանձվում է մաքսային մարմինների կողմից սահմանին համապատասխան ծառայություների մատուցման համար։ Դա թե՛ հայտարարագրերի լրացումն է, թե՛ բեռների պահպանությունը եւ այլն։ Ավելի վաղ այդ հատկացումներն իրականացվում էին մաքսային վճարումների շրջանակում։ Ներկայում դրանք համապատասխանեցվում են «Պետական տուրքի մասին» օրենքի պահանջներին»,- ասել է Մանուկյանը։
Նախագծի նպատակը պետական տուրքի դիֆերենցված դրույքների սահմանումն է։ Մասնավորապես, առանձին կարգի ապրանքների ստուգման եւ գրանցման համար։
Այժմ տնտեսվարող սուբյեկտները վճարում են հազար դրամ մինչեւ 1 տոննա ապրանքների համար, եւ 300 դրամ յուրաքանչյուր հաջորդ տոննայի համար։ Իսկ հիմա առաջարկվում է սահմանել ավելի բարձր դրույքներ ենթաակցիզային ապրանքների համար, որոնք արտահանվում են ԵԱՏՄ երկրներ եւ ներմուծվում այդ պետություններից։
«Մինչեւ 1 տոննա բեռները կենթարկվեն բազային պետական տուրքի չափի 10-ակի ավելացման։ Ասյինքն՝ խոսքը 10 հազար դրամի մասին է։ Յուրաքանչյուր հաջորդ տոննայի համար՝ մեկ բազային պետական տուրք կամ հազար դրամ»,- ասել է Մանուկյանը։
Նրա խոսքով՝ 2020 թվականից դրույքները հանրապետությունում չեն փոխվել։
Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է մշտական խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․