ABNews

2023 թ. հունվար-օգոստոս ամիսներին ապահովվել է 1 տրլն 422.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Լուրեր | 2023/09/06 05:50

2023 թ. հունվար-օգոստոս ամիսներին ապահովվել է 1 տրլն 422.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
2023 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 422.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 190.8 մլրդ դրամով կամ 15.5%-ով: 2023 թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 244.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 93.4 մլրդ դրամով կամ 61.6%-ով:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը