ABNews

Իրանը Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիա կփոխանակի Հայաստան-Վրաստան և Ադրբեջան երթուղիներով

Լուրեր | 2023/07/17 07:28

Իրանը Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիա կփոխանակի Հայաստան-Վրաստան և Ադրբեջան երթուղիներով
Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայտարարել է, որ օրակարգում է Հայաստանի և Վրաստանի տարածքով Իրանի և Ռուսաստանի էլեկտրացանցերի միանալը։ Իրանի Mehr գործակալությունը տեղեկացնում է, որ Ալի Աքբար Մեհրաբիանն այս դիտարկումներն արել է իրանական ուսանողական լրատվական գործակալությանը (ԻՍՆԱ) տված հարցազրույցում՝ հավելելով, որ Իրանն ու Ռուսաստանը էլեկտրաէներգիա կփոխանակեն նաև Ադրբեջանի տարածքով: «Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման համար մենք օգտվելու ենք երկու երթուղուց՝ Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստան-Վրաստան, և մենք գտնվում ենք վերջնական բանակցությունների և իրականացման գործընթացում»,- ասել է նա: Իրանի էներգետիկայի նախարարը հավելել է, որ Իրանը ձգտում է էլեկտրաէներգիա փոխանակել որոշ հարևանների հետ՝ առանց վճարելու: «Շուտով մենք կսկսենք էլեկտրաէներգիա փոխանակել Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով։ Հայաստանի և Վրաստանի տարածքով ռուսական էլեկտրացանցին միանալը նույնպես օրակարգում է», – եզրափակել է նա։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը