Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2022-ին աճել է 39,4%-ով
Լուրեր |
Պեկինում անցկացվել է Առեւտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ Չինաստանի առեւտրի նախարարի տեղակալ, միջազգային առեւտրային բանակցություններում ներկայացուցչի տեղակալ Լին Ցզին,- գրում է banks.am-ը։
Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առեւտրաշրջանառության ընդլայնմանը, ներդրումների խթանմանը, գյուղատնտեսության, արդյունաբերության, թվային տնտեսության, զբոսաշրջության եւ ավիացիոն ոլորտներում փոխգործակցությանը, միջտարածաշրջանային համագործակցությանը եւ մի շարք այլ հարցերի։
Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2022 թ․ կազմել է $1,76 միլիարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 39,4%-ով։ Ապրանքաշրջանառությունը 2023 թ․ հունվար-մարտ ամիսներին կազմել է $448,8 միլիոն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 43,5%-ով։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ խոշոր առեւտրային գործընկերը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 22:00
Մարտի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/05 19:19
Մարտի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 5-ի բիզնես լուրերը
2026/03/05/ 22:00 -
Մարտի 5-ի կարևոր լուրերը
2026/03/05/ 19:19 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk