Google-ի օգտատերերը ստիպված կլինեն գովազդ դիտել YouTube-ում
Լուրեր |
YouTube Brandcast ամենամյա միջոցառման ժամանակ Google-ը հայտարարել է, որ գովազդային նոր ձևաչափ է գործարկում․ այսուհետ խելացի հեռուստացույցներում YouTube հավելվածից օգտվողներին կցուցադրվի 30 վայրկյան տևողությամբ գովազդային տեսանյութեր՝ առանց դրանք բաց թողնելու հնարավորությամբ, այս մասին հայտնում է The Verge-ը,- գրում է News.am Tech-ը։
Նշվում է, որ 30 վայրկյան տևողությամբ գովազդները կցուցադրվեն երկու՝ միմյանց հաջորդող 15 վայրկյանանոց հոլովակների փոխարեն։ Նրանք, ովքեր չեն ցանկանում դիտել գովազդ, կարող են օգտվել YouTube Premium-ի վճարովի բաժանորդագրությունից, որն ԱՄՆ-ում արժե ամսական $11,99։
Բացի դրանից, YouTube-ը նախատեսում է դադարի ընթացքում ցուցադրել բաներային գովազդ։ Նման գովազդները կարելի է անջատել՝ սեղմելով «մերժել» կոճակը։ Երկու նորամուծությունների մեկնարկի ամսաթիվը դեռ չի հայտարարվել:
NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ YouTube-ը թույլ չի տա տեսանյութեր դիտել, եթե տվյալ օգտատիրոջ բրաուզերում տեղադրված է գովազդն արգելափակող ծրագիր, օրինակ՝ AdBlock-ը։ Նման արգելափակում հայտնաբերելու դեպքում, ծառայությունը թույլ չի տա դիտել տեսանյութը և կտեղեկացնի, որ նման տեխնոլոգիաների օգտագործումն անթույլատրելի է։
Նշենք, որ 2022-ին YouTube-ի գովազդային եկամուտը կազմել է 29,2 մլրդ դոլար, 2021-ին՝ 28,8 մլրդ դոլար: 2022-ի վերջին եռամսյակում ծառայությունը գովազդից վաստակել է 7,96 մլրդ դոլար՝ մոտ 8%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (8,63 մլրդ դոլար): Անցյալ տարվա վերջին YouTube-ը հայտնել է, որ Premium փաթեթն ունի մոտ 80 մլն բաժանորդ՝ 2021-ի համեմատ 30 մլն-ով ավելի: Google-ի գովազդային եկամուտը 2022-ի չորրորդ եռամսյակում նվազել է 3,6%-ով՝ հասնելով 59 մլրդ դոլարի: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․